Առավոտյան 8:00-ին երեք ճամփորդներս ուղևորվեցինք` Հայաստանի հարավն ուսումնասիրելու:Առաջին օրը եղանք Սիսիանում, Գորիսում, Տաթևում և Սատանի կամրջում: Ճամբարը հաստատեցինք Սատանի կամրջի հարևանությամբ: Գիշերը, խարույկի շուրջ խմբված, կիթառի քաղցրանուշ հնչյունների ներքո զմայլվում էինք աստղազարդ երկնքով: Երկրորդ օրը բացահայտեցինք Սատանի կամուրջը, Որոտանի խոչընդոտները հաղթահարելով, տեսանք քարանձավներն ու հանքային տաք ջրերը: Հետո ճանապարհ ընկանք Տաթևի անապատ, Քարահունջ, Շաքիի ջրվեժ և վերջում մեր հանգիստը գտանք Ջերմուկի բնության գրկում: