• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վաղաշենի բնապահպանական, արշավախմբային, հայրենագիտական ճամբար․ ամփոփում

Օգոստոսի 5-7-ը  ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Վաղաշեն գյուղի մոտ՝ Սևանի ափին  կազմակերպվեց կրթահամալիրի Քոլեջի ուսանողների բնապահպանական, արշավախմբային, հայրենագիտական ճամբարը։
Առավոտը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ ուսումնական ժամերգությամբ: Ճանապարհին կանգ առանք Սևանի ափին բարձունքում վեհացած Հայրիվանքի մոտ: Եկեղեցում  կատարեցինք հոգևոր շարականներ: