Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հեռավար ուսուցման ծրագիրը շարունակում է ընդունելությունը հեռավար ուսուցմամբ 1-12-րդ դասարաններում, Քոլեջում։
Հեռավար ուսուցումը հանրակրթության օրենքով սահմանված կրթության կազմակերպման ձևերից է։
Հեռավար ուսուցումը կրթահամալիրում երկար ճանապարհ է անցել․ գործող ծրագիր է։ Ծրագրում կարող են ընդգրկվել սովորողներ՝
Հեռավար ուսուցումը կազմակերպվում ՝
Ընդունելության պայմանները՝ ծանոթություն կրթական ծրագրերին անհատական ուսումնական պլանի կազմում, ուսումնառության պայմանագրի կնքում, մասնակցություն «Մուտք կրթահամալիր» առցանց կամ առկա ճամբարներին։
Հեռավար ուսուցման ծրագրում ընդգրկված սովորողը կարող է անցում կատարել առկա ուսուցման և հակառակը․ ուսումնառության պայմանագրում համապատասխան փոփոխությունների արձանագրումից հետո։
Հեռավար ուսուցմամբ սովորողը մասնակցում է կրթահամալիրի տարեկան հաստատված ուսումնական օրացուցային նախագծերին, ճամբարներին։
9-րդ և 12-րդ դասարանում՝ ԿԳՄՍ նախարարության սահմանած կարգով, սովորողը քննություն է հանձնում։
Հեռավար ուսուցման ծրագրում ընդգրկված սովորողը կարող է օգտվել կրթահամալիրի մեդիառեսուրսներից՝ կայք, ուսումնական բլոգներ, մեդիագրադարան, այլ։
Ում և ինչպես դիմել
Կրթահամալիրի դպրոցիների, Քոլեջի ղեկավարներ՝
Արևելյան դպրոց, Ա. Բաբաջանյան 47/1, հեռախոս` 744 380, ղեկավար` Նառա Նիկողոսյան, 094 208 440, [email protected]
Արևմտյան դպրոց, Ա. Բաբաջանյան 38/1, հեռախոս` 742 172, ղեկավար` Գոհար Բալջյան, 093 133 807, [email protected]
Հյուսիսային դպրոց, Րաֆֆու 69/1, հեռախոս` 735 210, ղեկավար` Քնարիկ Ներսիսյան, 077 788 284, [email protected]
Հարավային դպրոց, Իսակովի 52/6, հեռախոս` 736 100, ղեկավար` Շամիրամ Պողոսյան, 094 211 291, [email protected]
Միջին դպրոց, Ա. Բաբաջանյան 25, հեռախոս` 732 330, ղեկավար`Լուսինե Բուշ, 093 245 025, [email protected]
Ավագ դպրոց, Ա. Բաբաջանյան 25, հեռախոս` 740 042, ղեկավար`Մարթա Ասատրյան, 095 617 070, [email protected]
Քոլեջ, Անդրանիկի 92/1, հեռախոս` 740 022, ղեկավար Տաթև Բլեյան, 077 092 848, [email protected]
Մանկավարժության լաբորատորիայի ղեկավար՝ Մարգարիտ Սարգսյան, [email protected]
Մանկավարժության կենտրոնի ղեկավար՝ Լուսինե Փաշայան, [email protected]