• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2-5 տարեկանների խմբի դաստիարակը, դաստիարակի օգնականը

Ներկայացվող պահանջները.

  • ունի մասնագիտական կրթություն.
  • համակարգիչը, համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, վարում է իր ուսումնական բլոգը.
  • գիտի առնվազն մեկ օտար լեզու, որը կարող է օգտագործել մասնագիտական խնդիրների լուծման համար.
  • մասնակցում է դաստիարակների լաբորատորիայի աշխատանքներին, մասնագիտական զարգացման նախագծերին, հանրապետության նախադպրոցական հաստատությունների աշխատողների վերապատրաստումների կազմակերպմանը.
  • կարողանում է.
    • կազմել խմբի գործունեության ծրագիրը, ստեղծել ուսումնական նյութեր,
    • կազմակերպել սաների ամենօրյա՝ ինքնասպասարկման հմտությունների զարգացմանն ուղղված գործունեությունը,
    • կազմակերպել ընտանեկան ուսումնական նախագծեր,
    • զբաղվել մարզական գործունեությամբ՝ հեծանիվ վարել, լողալ, վազել, բարձունք հաղթահարել.
    • կազմակերպել սաների մարզական ամենօրյա գործունեությունը.
    • զբաղվել իր երաժշտական հմտությունների զարգացմամբ՝ երգել-պարել, սաների հետ մասնակցել երաժշտական նախագծերի.
    • կազմել և սաների հետ իրականացնել ուսումնական նախագծեր.
    • կազմակերպել «Լողափնյա պարտեզ», «Ձմեռային պարտեզ», «Ծիսական պարտեզ» նախագծերը: