• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2021թ. անվանական մրցանակներ տալու մասին

ՀՐԱՄԱՆ
28.12.2021թ.

Շնորհել 2021թ. անվանական մրցանակները․

«Աիդա Պետրոսյան» մրցանակ՝

  • Տաթևիկ Բլեյանին՝ քոլեջի կազմում 2-4 տարեկանների, 5-6 տարեկանների խմբերի քանակի ավելացման, խմբերում երեխաներին վայել նյութական միջավայրի ստեղծման համար․
  • Քոլեջի ուսանողներ Դիանա Բարսեղյանին և Օկսանա Հարությունյանին՝ միջին դպրոցում սովորողի ընտրությամբ ծրագրավորողի գործունեության իրականացման համար ․

«Հակոբ Հակոբյան» մրցանակ՝

  • Արմինե Գոգինյանին՝ մեղվաբուծության նախագծի իրականացման, Արատեսում մեղվաբուծության լաբորատորիան գործարկելու համար.
  • Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորող Արտաշես Գրիգորյանին՝  GeoGebra ծրագրով մաթեմատիկական մոդելների ստեղծման նախագծի շարունակական իրականացման համար․

«Հեղինակային ծրագրի հեղինակ» մրցանակ՝

  • Ժաննա Հակոբյանին՝ կրթահամալիրում ռուսերենի ուսուցման հեղինակային ծրագիրը մշակելու, գործընկերների հետ համագործակցելու, կրթահամալիրի մանկավարժությունը տարբեր միջազգային մանկավարժական մրցույթներում ներկայացնելու համար.
  • Ավագ դպրոցի 12-րդ դասարանի սովորող Հովհաննես Սարգսյանին՝ «Եռաչափ տպիչը՝ տեխնոլոգիական գործիք» ծրագիրը ստեղծելու, դասավանդողների, Արևելյան դպրոցի սովորողների հետ ծրագիրը իրականացնելու համար ․

«Իմացումի հրճվանք» մրցանակ՝

2021թ. պարգևատրման ֆոնդի միջոցներով աշխատողներին որպես մրցանակ տրամադրել 200.000-ական դրամ, սովորողներին՝ 60.000-ական դրամ։ Վճարումը կատարել կրթահամալիրի 2021թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից:
Հիմք՝ կրթահամալիրի 2021թ. Ուսումնական օրացույց, կրթահամալիրի 2021թ. պարգևատրման ֆոնդ, մրցանակային անվանակարգեր, կրթահամալիրի մասնաժողովի որոշումը (հավելված):

Կրթահամալիրի տնօրեն`                    Ս. Մարկոսյան

Հավելված

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2021թ․ անվանական մրցանակակիրների ընտրության գործող կարգի համաձայն անվանական մրցանակակրին որոշում է կրթահամալիրի մասնաժողովը՝ համաձայնությամբ։ Մրցանակի թեկնածուներին ներկայացրել են կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը և մանկավարժության լաբորատորիան՝ կրթահամալիրի դպրոցների, քոլեջի մանկավարժական խորհուրդների, մասնախմբերի, անհատների առաջադրմամբ։ Մասնաժողովի անդամներից ոչ մեկը ներկայացված թեկնածուներից որևէ մեկի մասին առարկություն չի ներկայացրել։ Առաջարկում ենք ճանաչել․

  • «Աիդա Պետրոսյան» մրցանակակիրներ՝ Տաթևիկ Բլեյանին, Դիանա Բարսեղյանին և Օկսանա Հարությունյանին (ուսանողներ),
  • «Հակոբ Հակոբյան» մրցանակակիրներ՝ Արմինե Գոգինյանին, Արտաշես Գրիգորյանին (սովորող),
  • «Հեղինակային ծրագրի հեղինակ» մրցանակակիրներ՝ Ժաննա Հակոբյանին, Հովհաննես Սարգսյանին (սովորող),
  • «Իմացումի հրճվանք» մրցանակակիր՝ Արմինե Գյոնջյանին։

Մասնաժողովի ղեկավար՝  Գևորգ Հակոբյան

Դեկտեմբեր 24, 2021թ