• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարին կրթահամալիրի սովորողների մասնակցության մասին

ՀՐԱՄԱՆ
17.07․2019թ.

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջին և ավագ դպրոցների 12  սովորող ստացել է Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարի մասնակցության կրթաթոշակ. խումբը (հավելված 1) պատրաստվել է մեկնելու։ Ծնողների գրավոր համաձայնությամբ խումբը ս.թ. հուլիսի 21-ին մեկնում է Իզմիր։ Սովորողների տեղափոխումը Երևան-Իզմիր-Երևան երթուղով կազմակերպում են մասնակիցների ծնողները: Այդ նպատակով.

  • ճամփորդության և ճամբարի մասնակցության ծրագիրը ճանաչել  ուսումնական նախագիծ՝ սահմանված կարգով այն լուսաբանելով mskh.am-ում.
  • նախագծի ղեկավար նշանակել նախապատրաստական աշխատանքները կազմակերպողներին՝ Տաթև Աբրահամյանին և Վարդուհի Հայրյանին.
  • ընդունել ի գիտություն ղեկավարների ներկայացրած ճամփորդության երթուղին, ճամբարային ծրագիրը (հավելված 2), Ստամբուլում Բոմոնթի վարժարանի գործընկերների հետ հանդիպման նախագիծը (հավելված 3), որ արժանացել են ծնողների, սովորողների հավանությանը.
  • խմբի մեկնումը՝ հուլիսի 21-ին, ժամը՝ 05․10 «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Ստամբուլ-Իզմիր երթուղով, վերադարձը՝ հուլիսի 28-ին, ժամը՝ 02․50 Իզմիր-Ստամբուլ-Երևան երթուղով․
  • հրամանին անհատապես ծանոթացնել մասնակից սովորողներին, ծնողներին.
  • ընդունել ի գիտություն, որ ղեկավարների ճանապարհածախսը վճարել են կրթահամալիրը և ««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» արհեստակցական կազմակերպությունը․
  • նախագծի ղեկավարներին` վերադարձից հետո ներկայացնել մանրամասն հաշվետվություն, կազմակերպել կլոր սեղան։

Կրթահամալիրի տնօրեն՝    Ա. Բլեյան

Հավելված 1
Իզմիրի տիեզերական ճամբարի մասնակիցների 
Ցուցակ

  1. Տաթև Աբրահամյան - ղեկավար
  2. Վարդուհի Հայրյան - ղեկավար

Սովորողներ

  1. Հովակիմյան Վիգեն, Միջին դպրոց, 8-րդ դասարան
  2. Պետրոսյան Հայկ, Միջին դպրոց, 8-րդ դասարան
  3. Իսպիրյան Շահեն, Միջին դպրոց, 8-րդ դասարան
  4. Իսպիրյան Դավիթ, Միջին դպրոց, 8-րդ դասարան
  5. Թադևոսյան Արթուր, Միջին դպրոց, 8-րդ դասարան
  6. Ասատրյան Նանե, Միջին դպրոց դպրոց, 7-րդ դասարան
  7. Խաչատրյան Արփինե, Միջին դպրոց, 7-րդ դասարան
  8. Նշանյան Արեգ, Ավագ դպրոց, 9-րդ դասարան
  9. Ժամկոչյան Մարիամ, Ավագ դպրոց, 11-րդ դասարան
  10. Ղանդիլյան Մարինե, Ավագ դպրոց, 11-րդ դասարան
  11. Հակոբյան Պարույր, Ավագ դպրոց, 11-րդ դասարան
  12. Պետրոսյան Շուշան, Ավագ դպրոց, 11-րդ դասարան
  13. Սուքիասյան Սարգիս, Ավագ դպրոց, 10-րդ դասարան

Հավելված 2

  1. Երևան-Ստամբուլ-Իզմիր, Իզմիր-Ստամբուլ-Երևան՝ օդանավով
  2. Հուլիսի 21-ին՝ մեկնում Երևանի օդանավակայանից
  3. Հուլիսի 21-ին ժամանում Ստամբուլ, զբոսանք Ստամբուլով, երեկոյան՝ մեկնում Իզմիր
  4. Հուլիսի 27-ին առավոտյան ժամը 11:30-ին մեկնում Իզմիրից
  5. 12:30-ին ժամանում Ստամբուլ
  6. Ժամանում Երևան հուլիսի 28-ին