Սիրելի սովորողներ և դասավանդողներ, տեղեկացնում ենք, որ մայիսի 17-ին՝ ժամը 11:00-12:30, տեղի կունենա նախորդ 2 շաբաթներում անցկացված ֆուտբոլային առաջնության եզրափակիչ հանդիպումը։
Գավաթի համար պայքարում են Ավագ դպրոցի 12-րդ դասարանի և Քոլեջի թիմերը։ Հրավիրում ենք բոլոր ֆուտբոլասերներին ականատես լինելու այս երկար սպասված առաջնությանը։ Խաղից հետո նաև տեղի կունենա առաջնության մրցանակաբաշխությունը։
Սիրով կսպասենք բոլորին։