ՀՐԱՄԱՆ
25.04.2019թ.
Ապրիլի 26-27-ին «Հեղինակային կրթական ծրագրի մշակման, իրականացման, տարածման ցանցային կազմակերպում» բաց հավաքի կազմակերպումն արդյունավետ կազմակերպելու համար․
- հաստատել հավաքի աշխատակարգը՝ ըստ օրերի.
- ապրիլի 27-ը համարել աշխատանքային օր կրթահամալիրի բոլոր աշխատողների համար՝ նրանց 2019թ․ արձակուրդին ավելացնելով մեկ օր․
- հավաքի հայտագրված մասնակիցների ընդունելության պատասխանատու ճանաչել դպրոցների, քոլեջի ղեկավարներին, համակարգող՝ Տաթև Աբրահամյանին․
- գիշերակացի կարիք ունեցող մասնակիցների գիշերումը կազմակերպել արևմտյան դպրոց-պարտեզի և հյուսիսային դպրոց-պարտեզի կացարաններում (պատասխանատու՝ Քնարիկ Ներսիսյան, Ռիմա Երեմյան).
- մասնակիցների սնունդը կազմակերպել դպրոցների, քոլեջի խոհանոցներում՝
- կացարանում հյուրերի ընթրիքը ապրիլի 26-ին, նախաճաշը ապրիլի 27-ին՝ յուրաքանչյուրին 500-700-ական դրամի չափով․
- դպրոցների ղեկավարներին՝ հաստատել ապրիլի 26-ի նախագծային խմբերի ցուցակները և աշխատակարգերը․
- mskh.am-ի, «Սեբաստացի» TV-ի ղեկավարներին, ռադիոխմբագրություններին՝ ապահովել օպերատիվ լուսաբանում ենթակայքերում, mskh.am-ում.
- հավաքի միասնական կլոր սեղանի, ուրբաթ-համերգի, ամփոփում-համերգի սպասարկումը՝ Սյուզի Մարգարյանի, Կարեն Խաչատրյանի.
- կրթահամալիրի տնօրենի հետ շրջայցի աշխատակարգի, լուսաբանման պատասխանատու՝ Արմինե Թոփչյան։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան