Այս տարի սեպտեմբերից հայրենագիտական ակումբի սաների նախաձեռնությամբ ստեղծեցինք մի նոր նախագիծ` «Մենք ենք, մեր բերդերը»: Այս նախագիծը` «Մեր գյուղը, մեր փողոցը, մեր թաղամասը, մեր քաղաքը…. և այլն» նախագծի տրամաբանական շարունակությունն էր:
«Մենք ենք, մեր բերդերը»- այս ծրագրի շրջանակում սովորողները ծանոթանում են հայկական ամրոցներին և բերդերի կառուցվածքներին /պաշտպանական կառույց, բերդեր ամրոցներ, կառուցվածքային լուծումներ, որպես նախապապերի պաշտպանական բնակավայր և այլն/: Սովորողները պատրաստել են իրենց նախըտրած ամրոցի մակետը և ցուցադրել ենք մարմարյա սրահում ուրբաթ օրվա ցուցադրությունների ժամանակ:
Այս նախագիծը գնալով կզարգանա ու կարող է դառնալ «Մենք ենք ու մեր լճերը, լեռները…» մի խոսքով` այն բնության կամ աշխարհագրական օբյեկտները, որոնցով հետաքրքրված կլինի սովորողը:
Եղել ենք Բջնիի, Ամբերդի, Բերդկռունքի, Թալինի, Արգիշտիխինիլիի, Դվինի ավերակներում: Կարելի է ասել, որ 100կմ շառավղով /Երևան քաղաքից/ գրեթե բոլոր բերդերում եղել ենք:
Ֆիլմեր
http://www.youtube.com/watch?v=lJSemGffjIo
http://www.youtube.com/watch?v=kx748lIf-1o
http://www.youtube.com/watch?v=GAOXAzdQS0M
http://www.youtube.com/watch?v=4y-pYDWHhGs
«Մեր հայրենագիտական ամառը»- արդեն 3-րդ տարին է, որ մեկնարկել է այս նախագիծը: Ամեն տարի սովորողները արձակուրդ գնալուց առաջ ստանում են առաջադրանք` հանգստանալ «հայրենագիտորեն» /ուշադիր լինեն իրենց շրջապատի նկատմամբ, ինչ նոր լեռ, գետ, ավանդապատում ճանաչեցին և սովորեցին, գրի առնեն հետաքրքիր ու նոր զրույցներ իրենց, այսպես կոչված «դաշտային գրքույկներում» /, իսկ սեպտեմբերին ներկայացնում են հաշվետություն:
«Արշավային ուղեցույց»- մի քանի անգամ կրթահամալիրի կայքում առաջարկել եմ արշավային տարբեր ուղություններ տարբեր տարիքային սովորողների համար` հաշվի առնելով արշավային բարդությունները: Բայց կարծում եմ, որ սա թերի է մնացել: Պետք է ավելի մանրամասն կազմել /նկարագրել/, որպեսզի յուրաքանչյուր դասավանդող ինքնուրույն կազմակերպի հայրենագիտական արշավներ:
Օրինակ` Եղվարդ – Բուժական - Թեղենյաց վանք, Երևանից հեռավորությունը` մոտ 50 կմ: Առաջին կանգառը Եղվարդի սբ. Աստվածածին եկեղեցի: Այնուհետև Բուժական գյուղ, կանգառ գյուղի վերջում և անտառի արահետով մոտ 2 կմ քայլք դեպի Թեղենյաց վանք:
«Արշավ բոլորի համար»- այս ծրագրի շրջանակներում պետք է արշավեն բոլորը` 0-90 տարեկան, տարբեր կարողությունների, տարբեր հնարավորությունների տեր դասավանդողներ և սովորողներ, ինչու չէ նաև ծնողներ: