ՀՐԱՄԱՆ
15.03.2019թ.
Մարտի 18-22-ը կրթահամալիրում կազմակերպվում է հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների, երաժշտության դաստիարակների, մանկավարժների, վարիչների (ցուցակը կցվում է) վերապատրաստման դասընթացի հերթական փուլը: Այդ նպատակով.
- 2-5 տարեկանների դաստիարակների լաբորատորիայի ղեկավար Նելի Արղությանի ներկայացմամբ հաստատել վերապատրաստման բովանդակությունը, աշխատակարգը (հավելված)․
- վերապատրաստող ճանաչել կրթահամալիրի 2-5 տարեկանների, 5-6 տարեկանների դաստիարակներին և օգնականներին, երաժշտության դաստիարակներին, տեխնոլոգ-ուսուցիչներին, պատասխանատուների ներգրավմամբ՝ այլ մանկավարժական աշխատողների․
- վերապատրաստվողների գրանցման, ամենօրյա հաշվառման, վկայագրման պատասխանատու ճանաչել կրթահամալիրի կադրերի տեսուչ Լուսինե Մամիկոնյանին.
- վերապատրաստումների ամենօրյա լուսաբանման պատասխանատու՝ վերապատրաստողներ, Տաթև Աբրահամյան.
- վերապատրաստման առաջին օրվա ընդունելությունը կազմակերպել կրթահամալիրի Քոլեջում․ ապահովել Մայր դպրոց, մեդիակենտրոն եկող մասնակիցների ուղեկցումը Քոլեջ. պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Նելի Արղության և ընկերներ․
- անհրաժեշտության դեպքում վերապատրաստման մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների Արևմտյան դպրոցի կացարանում․ պատասխանատու՝ Ռիմա Երեմյան.
- հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան
Մասնակիցների ցուցակ
Աշտարակի «Արևիկ» մանկապարտեզ
- Յավլյան Ֆլորա - դաստիարակ
- Ջանոյան Թամարա - մանկավարժ
- Շատվերձյան Գոհար - մանկավարժ
- Հակոբյան Աննա - դաստիարակ
- Հովսեփյան Սուսաննա - դաստիարակ
- Սիսակյան Լիանա - դաստիարակ
Վայոց ձոր մարզի, Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզ
- Հայրապետյան Աշխեն - պարուսույց