• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բաց դաս ՀՀ Ազգային ժողովում

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 6-ին խորհրդարան են այցելել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտներն ու ուսուցիչները:

Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել ԱԺ հերթական նիստի աշխատանքին: Այնուհետեւ նրանց հետ հանդիպել եւ բաց դաս է անցկացրել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանը եւ Մաթեւոս Ասատրյանը:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` հանձնաժողովի նախագահը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, անդրադարձել մշտական հանձնաժողովների գործունեությանը, օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ընթացակարգին:

Այնուհետեւ բանախոսը պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են գյուղատնտեսությանը, տնտեսական հեղափոխության օրակարգին, համայնքների միավորմանը: Բնապահպանական խնդիրների համատեքստում մասնավորապես անդրադարձ է կատարվել հանրային վայրերում ծխախոտի օգտագործման վնասներին, Ամուլսարի հանքի շահագործմանը:

Կրթական ոլորտի, մասնավորապես միջնակարգ կրթության եւ բուհական համակարգի խնդիրներին առնչվող հարցերին պատասխանել է պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը՝ նշելով, որ առկա խնդիրները կլուծվեն ժամանակի ընթացքում` օրենսդրական ճանապարհով:

Բաց դասի մասնակիցները լուսանկարվել են ԱԺ նիստերի դահլիճում: 

Նյութի աղբյուրը՝ parliament.am