• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
28․02․2019թ.

Ս․թ․ մարտի 1-2-ին, կրթական փոխանակումների ծրագրով կազմակերպել կրթահամալիրի Քոլեջի սովորողների երկօրյա ուսումնաճանաչողական ճամփորդությունը Վայոց ձորի մարզ, Վերնաշեն գյուղ։ Այդ նպատակով՝

  1. հաստատել խմբի կազմը (հավելված 1).
  2. խմբի ղեկավար նշանակել Անահիտ Մելքոնյանին, օգնական՝ Նելի Հարությունյանին․
  3. հաստատել երկօրյա ճամբարի աշխատակարգը (հավելված 2)․
  4. սնունդը և ճանապարհածախսը կազմակերպել մասնակիցների միջոցներով, գիշերակացը՝ Վերնաշենի դպրոցի սովորողների տներում․
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել 60 LD 077 մակնիշի մեքենայով, վարորդ` Արթուր Եղիազարյան (հեռ. 098 32 50 50)․
  6. ճանապարհածախսի մի մասը՝ 20.000 (քսան հազար) դրամ, որպես մրցանակ տրամադրել կրթահամալիրի 2019թ. ծախսային ծրագրի «Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններ» ուղղություններից․
  7. մեկնումը՝ մարտի 1-ին՝ ժամը 9։40, Մայր դպրոցի բակից, վերադարձը՝ մարտի 2-ին, մինչև ժամը 18։00։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1

  1. Անուշ Քելամյան - 1-ին կուրս
  2. Ալլա Սարգսյան - 1-ին կուրս
  3. Լուիզա Մելոյան - 1-ին կուրս
  4. Դանիել Գաբրիելյան - 1-ին կուրս
  5. Հայկ Մկրտչյան - 1-ին կուրս
  6. Գոռ Բաղդասարյան - 1-ին կուրս
  7. Սամվել Արզումանյան - 1-ին կուրս
  8. Սարգսյան Միլենա - 1-ին կուրս
  9. Սարգսյան Էմմա -  1-ին կուրս
  10. Հովսեփյան Արամ - Ներքին Գետաշեն
  11. Բարսեղյան Աշոտ - Ներքին Գետաշեն
  12. Մհլամյան Նարեկ - Ներքին Գետաշեն
  13. Գրիգորյան Կարեն - Ներքին Գետաշեն

Հավելված 2
Օր առաջին

9:20՝ հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ
9։40՝ մեկնում մայր դպրոցի բակից
13:00-15:00՝ Հանդիպում Վերնաշենի միջնակարգ դպրոցում, կրթական փոխանակումներ
15։30-16։15՝ տեղավորում, Ճաշ
16:30-18:00՝ քայլք գյուղում, այցելություն Սուրբ Խաչ եկեղեցի
տնից-տուն՝ հարցազրույցներ, ծանոթացումներ
21:00-ից՝ օրվա ամփոփում, քննարկում, հանգիստ՝

Օր երկրորդ.
8։00՝ Վերկաց
8։30-9։00՝ Նախաճաշ
10:00-11:00՝ Քայլք դեպի Թանահատի վանք
Կլոր սեղան, քննարկում դպրոցում
Այցելություն Եղեգնաձորի գինու գործարան
Վերադարձ Երևան