• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերապատրաստման կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
15.02.2019թ.

Փետրվարի 18-22-ը կրթահամալիրում կազմակերպվում է վերապատրաստման ամենամյա դասընթացների հերթական փուլը՝   հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների, երաժշտության դաստիարակների, մանկավարժների, վարիչների (հավելված 1), գրադարանավարների (հավելված 2): Այդ նպատակով.

  1. հաստատել՝ 
    նախադպրոցական հաստատության աշխատողների վերապատրաստման բովանդակությունը, աշխատակարգը (կցվում է)՝ 2-5 տարեկանների դաստիարակների լաբորատորիայի ղեկավար Նելի Արղությանի ներկայացմամբ,
    գրադարանավարների վերապատրաստման բովանդակությունը, աշխատակարգը (կցվում է)՝ Լուսինե Ալեքսանյանի ներկայացմամբ․
  2. վերապատրաստող ճանաչել կրթահամալիրի 2-5 տարեկանների, 5-6 տարեկանների դաստիարակներին և օգնականներին, երաժշտության դաստիարակներին, տեխնոլոգ-ուսուցիչներին, «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ղեկավարին, Նոննա Գրիգորյանին, պատասխանատուների ներգրավմամբ՝ այլ մանկավարժական աշխատողների․
  3. վերապատրաստվողների գրանցման, ամենօրյա հաշվառման, վկայագրման պատասխանատու ճանաչել կրթահամալիրի կադրերի տեսուչ Լուսինե Մամիկոնյանին.
  4. վերապատրաստումների ամենօրյա լուսաբանման պատասխանատու՝ վերապատրաստողներ, Տաթև Աբրահամյան.
  5. վերապատրաստման առաջին օրվա ընդունելությունը կազմակերպել կրթահամալիրի Քոլեջում․ ապահովել Մայր դպրոց, մեդիակենտրոն եկող մասնակիցների ուղեկցումը Քոլեջ. պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Նելի Արղության  և ընկերներ․
  6. անհրաժեշտության դեպքում վերապատրաստման մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների Արևմտյան դպրոցի կացարանում․ պատասխանատու՝ Ռիմա Երեմյան.
  7. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1

  1. Գևորգյան Լաուրա, Լոռի, Տաշիր, Տաշիրի համար 1 ՆՈՒՀ-ի դաստիարակ
  2. Անուշ Ադիբեկյան, Շիրակի մարզ, Գյումրի դաստիարակ
  3. Գայանե Մխոյան, Լոռի, Տաշիր, Ամալյա Կարապետյանի համար 4  ՆՈՒՀ-ի  դաստիարակ
  4. Վերա Նովոսելևա, Լոռի, Տաշիր, Ամալյա Կարապետյանի համար 4  ՆՈՒՀ-ի դաստիարակ
  5. Լիանա Չաթյան, Լոռի, Տաշիր, Ամալյա Կարապետյանի համար 4  ՆՈՒՀ-ի դաստիարակ

Հավելված 2

  1. Անահիտ Մուսինյան, Լոռու մարզ, Քարինջ գյուղի միջնակարգ դպրոց
  2. Մարուսյա Գալստյան, Երևանի թիվ 11 օժանդակ գիշերօթիկ դպրոց