• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամբարի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
23․01․2019թ.

«Ձմեռային ճամբարն Արատեսի դպրական կենտրոնում» նախագծով ս․թ․ հունվարի 24-26-ին կազմակերպել կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանի սովորողների և ուսուցիչների եռօրյա ճամբարը Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով՝

  1. հաստատել խմբի կազմը (հավելված 1).
  2. խմբի ղեկավար նշանակել Քրիստինե Շահբազյանին, Քնարիկ Ներսիսյանին, Տաթև Աթոյանին և Անուշ Թորոսյանին․
  3. հաստատել երկօրյա ճամբարի աշխատակարգը (հավելված 2)․
  4. սնունդը և ճանապարհածախսը կազմակերպել մասնակիցների միջոցներով․
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել 60 LD 077 մակնիշի մեքենայով, վարորդ` Սամվել Սերոբյան (հեռ. 094 72 87 27)․
  6. ճանապարհածախսի մի մասը՝ 40.000 (քառասուն հազար) դրամ տրամադրել կրթահամալիրի 2019թ. ծախսային ծրագրի «Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններ» ուղղություններից․
  7. Արատեսի դպրական կենտրոնի ղեկավար Սմբատ Պետրոսյանին նշված օրերին գործուղել Արատես՝ իրականացվող բարեկարգման աշխատանքներին մասնակցելու, ճամբարի կազմակերպմանը օգնելու։ Գլխավոր հաշվապահին՝ հաշվարկել և վճարել գործուղման ծախսերը.
  8. մեկնումը՝ հունվարի 24-ին՝ ժամը 9։15, Հյուսիսային դպրոց-պարտեզի բակից, Երևան-Արտաշատ-Արենի-Գետափ-Եղեգիս-Արատես երթուղով. վերադարձը՝ հունվարի 26-ին, մինչև 14։00։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1

  1. Աշոտ Հովեյան
  2. Սոնա Սարգսյան
  3. Հասմիկ Սարգսյան
  4. Լևոն Սարգսյան
  5. Կարեն Վարդանյան
  6. Անի Հարությունյան
  7. Լաուրա Սարգսյան
  8. Անի Նազինյան
  9. Ամալյա Մաչյան
  10. Բագրատ Սադոյան
  11. Գրիգոր Պապիկյան
  12. Վարդա Վարդանյան
  13. Արամ Կարապետյան
  14. Հովհաննես Կարապետյան
  15. Ռուդիկ Պիլոյան
  16. Քրիստինե Շահբազյան
  17. Տաթև Աթոյան
  18. Անուշ Թորոսյան
  19. Քնարիկ Ներսիսյան
  20. Սմբատ Պետրոսյան

Հավելված 2

Օր առաջին

09։15` մեկնում Հյուսիսային դպրոցից
12։30` ժամանում Արատես
12:30 - 13:30` իրերի տեղավորում, տարածքի խնամք
14։00՝ ճաշ
15։00՝ շրջայց դպրական կենտրոնի տարածքում, կացարանների ուսումնասիրում
15:00 - 17:00՝ ձմեռային խաղեր
17։00 - 18։00՝ ընթրիք
18։00 - 21:00՝ ձմեռային ընթերցանություն, քննարկումներ, թեյախմություն, վառարանի շուրջ
21:00 - 22:00` անձնական հիգիենա, քնի նախապատրաստություն
22:00՝ քուն

Երկրորդ օր

08։00՝ վեր կաց
08։00 - 09:00՝ մարմնամարզություն, քայլք
09:00 - 09:30՝ հիգիենայի ժամ
09:30 - 10:00՝ նախաճաշի նախապատրաստություն
10։00 - 11:00՝ նախաճաշ
11։00 - 12։00՝ միջավայրի խնամք
12։00 - 14։00՝ ձմեռային խաղեր
14:00 - 15:00` ձմեռային ընթերցանություն
15։00 - 16։00՝ ճաշի նախապատրաստական աշխատանքներ, ճաշ
16:00 - 17:30՝ ձնաքանդակների ստեղծում
18։00 - 21:00՝ ձմեռային ընթերցանություն, քննարկումներ, թեյախմություն վառարանի շուրջ
21:00 - 22:00` անձնական հիգիենա, քնի նախապատրաստություն
22:00՝ քուն

Երրորդ օր

08։00՝ վեր կաց
08։00 - 09:00՝ մարմնամարզություն, հիգիենայի ժամ, իրերի հավաքում
09:00 - 09:30՝ նախաճաշ
10:00` վերադարձ Երևան