• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
11.12.2018թ.

2018թ. դեկտեմբերի 12-14-ին  Գյումրու վրացախոսների ակումբը հյուրընկալվում է կրթահամալիրում՝ համատեղ նախագծային օրեր իրականացնելու, պատրաստվելու Թբիլիսի այցելելուն։ Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության համակարգող ճանաչել Ռինա Շագինյանին և վրացախոսների ակումբին.
  2. ընդունել ի գիտություն պատասխանատուների ներկայացրած ընդունելության նախագիծը (հավելված 2).
  3. մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Հյուսիսային կացարանում. պատասխանատու՝ Քնաարիկ Ներսիսյան․
  4. սնունդը` ճաշը՝ յուրաքանչյուրին 500-ական դրամի չափով, նախաճաշ և ընթրիք՝ յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, կազմակերպել Հյուսիսային դպրոց-պարտեզի խոհանոցում․
  5. հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր պատասխանատուներին։

  Կրթահամալիրի տնօրեն`                   Ա. Բլեյան

Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

  1. Էդգար Ասլանյան
  2. Մերուժան Մկրտչյան
  3. Նարեկ Ալեքսանյան
  4. Ալլա Հովհաննիսյան 
  5. Միլենա Մխիթարյան
  6. Մանյա Ղազարյան
  7. Հակոբ Ղազանչյան

Հավելված 2

Ընդունելության ծրագիր

12.12.18թ․

12:00  ժամանում, տեղավորում կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի կացարանում
12:30 - 13:00  ճաշ Հյուսիսային դպրոցում
13:00 - 13:40  շրջայց Հյուսիսային դպրոցում, Մայր դպրոցում
13:40 - 17:00  թբիլիսյան հունվարյան նախագծի քննարկում. բլոգային աշխատանք, լուսաբանում
17:00 - 17:30  ընթրիք
18:00 - 21:00  զբոսանք երեկոյան Երևանում
22։00    հանգիստ

13.12.18թ․

08:00   նախաճաշ
09:00   առավոտյան ընդհանուր պարապմունք Մայր դպրոցում
09:30 - 10:15  պարի ուսուցում
11:00 - 12:40  վրացերենի համատեղ դաս 
13:00 - 13:30  ճաշ Մայր դպրոցում
13:45-14:15   այցելություն Ագարակ
14:30 - 15:30  թբիլիսյան նախագծերի քննարկում, բլոգային աշխատանք, լուսաբանում Գեղարվեստի հարթակում
17:00    ընթրիք
19:00 - 21:00  զբոսանք երեկոյան Երևանում
22:00    հանգիստ

14.12.18թ․

08:00   նախաճաշ
09:00   առավոտյան ընդհանուր պարապմունք հյուսիսային դպրոցում
09:30 - 10:15  պարի ուսուցում
10:30 - 11:45  երգ
12:00 - 12:30  մարզական ժամ
13:00 – 13։30  ճաշ մայր դպրոցում
15:15    մասնակցություն Մեդիաուրբաթին
17:00    ճանապարհում