• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արայիկ Հարությունյան. հանդիպում-զրույց

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ին, «Լոֆթ»-ի ոչ ֆորմալ կրթական եւ ինտելեկտուալ ժամանցի հարթակը կհյուրընկալի ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին։

«Լոֆթ» համայնքի համար այս հանդիպումը շատ սպասված է, քանի որ ոլորտին առնչվող հարցերը նախարարի պաշտոնավարման վեց ամիսների ընթացքում հասցրել են մի լավ կուտակվել։ Եւ ուրեմն, ժամանակն է հանրապետության ամենաերիտասարդական հարթակներից մեկում՝ամենասպասված հյուրի հետ, քննարկել 21-րդ դարի կրթությունն ու դրա մարտահրավերները։

Ձեզ մնում է միայն զինվել սուր, բովանդակային հարցերով եւ գրանցվել ահա այս հղումով. https://goo.gl/forms/zc0CAXqyYmZq9rPW2

Մուտքն ազատ է, իսկ ուսանողների, աշակերտների եւ ծնողների մասնակցությունը՝ խրախուսելի։

Աղբյուրը։