• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արատեսի դպրական կենտրոն. դպրոց բնության գրկում. շուրջտարյա ճամբարի մեկնարկ

Սեպտեմբերի 7-9

Սեպտեմբերի 7

8:00՝ մեկնում մայր դպրոցից Երևան-Շատին, Ալայազ երթուղով

10։30՝ հանդիպում Վայոց ձորի երիտասարդական կենտրոնի խմբին

  • արշավախումբ՝ քայլարշավ Ցախաց քար-Սմբատաբերդ-Եղեգիսի Զորաց եկեղեցի-Արատես երթուղով
  • աշխատանքային խումբ՝ մեկնում Արատես

12:00՝ Արատեսի տարածքի պատրաստում նախագծերին, հարթակների, վանքի հարակից տարածքում լուսաձայնային տեխնիկայի, կայանի տեղադրում, ստուգում:

14:00՝ ճաշ

Արշավախմբերի դիմավորում-տեղավորում, զբոսանք-ծանոթություն Արատեսի դպրական կենտրոնում

18:00՝ երգուսուցում, պարուսուցում

19:00՝ ընթրիք

20:00՝ խարույկ, թեյախմություն, կլոր սեղան

22:30՝ քուն

 

Սեպտեմբերի 8

7:00՝ վերկաց

7:30՝ առավոտյան զբոսանք դպրական կենտրոնի շրջանցող ճանապարհով

9:00՝ նախաճաշ

10:00՝ ընդհանուր պարապմունք, երգուսուցում, պարուսուցում, դպրական կենտրոնի, «Դպրոց բնության գրկում» նախագծի ներկայացման մասնակիցների դիմավորում

13:00 Արատեսի վանքի վերականգնման ճարտարապետական նախագծի, Դպրոց բնության գրկում նախագծի ներկայացում

15:00՝ ճաշ

16:00՝ պարատուն-երգատոն

17։00՝ քայլք, լող

19:00՝ ընթրիք

20:00՝ քննարկում խարույկի շուրջ

22:30՝ քուն

 

Սեպտեմբերի 9

7:30՝ վերկաց

8:00՝ բարձունքի հաղթահարում

11:00՝ նախաճաշ

12։00՝ կլոր սեղան «Ուսումնական Վայոց ձոր», «Կրթության կազմակերպումը Եղեգիսի խոշորացված համայնքում» նախագծերի քննարկում

13:30՝ տարածքի կարգի բերում, վրանների հավաքում

15:00՝ վերադարձ Երևան Արատես-Շատին-Վարդենյանց լեռնանցք-Մարտունի-Երևան երթուղով