• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մենք Գառնիում

Երեկ ժամը 4-ին մի հրաշալի խմբով ուղևորվեցինք դեպի Գառնի՝ նշելու Տեառնընդառաջ տոնը: Մանկուց սիրել եմ էդ տոնը, ու պարզվեց, որ ոչինչ չի փոխվել: Ճանապարհին վերհիշեցի, թե ինչպես էինք փոքր ժամանակ գնում Տեառնընդառաջի, թռնում կրակի վրայով, ու շատ փոքր լինելու պատճառով վառվում էինք, հետո բողոքում ընկեր Լուսինե Փաշայանին: Էս անգամ, Գառնիին ուրիշ աչքերով էի նայում. մի տեսակ ավելի մեծ ու սիրուն էր: Սկսել եմ գնահատել էդ սիրունությունը:  Իրո, շատ հավես էր:

Նյութն ամբողջությամբ կարդացեք Արփի Սահակյանի բլոգում:

Կարդացեք նաև Շուշան Ադամյանի ճամփորդական պատումը: