• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
22․11․2017թ․

Կրթական փոխանակումների ծրագրով Թբիլիսիի դաստիարակների խումբը (հավելված 1) 2017թ. նոյեմբերի 23-25-ին լինելու է կրթահամալիրում՝ մասնակցելու Հեղինակային կրթական ծրագրով նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստման: Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Հռիփսիմե Առաքելյանին, Քնարիկ Ներսիսյանին, Նառա Նիկողոսյանին․
  2. ընդունել ի գիտություն Հռիփսիմե Առաքելյանի կազմած ծրագիրը (հավելված 2).
  3. մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Հյուսիսային դպրոց-պարտեզի կացարանում. պատասխանատու՝ Քնարիկ Ներսիսյան.
  4. սնունդը` նախաճաշ և ընթրիք՝ յուրաքանչյուրին 500-ական դրամի չափով, կազմակերպել դպրոց-պարտեզի խոհանոցում, ճաշ` 800-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի.
  5. հրամանին անհատապես ծանոթացնել  բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրենի պարտականությունները կատարող՝  Գ․ Հակոբյան

Հավելված 1

  1. Նինո Չքվիթիշվիլի
  2. Լադո Աբխազավա
  3. Քեթևան Կվիցաձե
  4. Էլիսո Բուկիա
  5. Մանուկիա Իննա
  6. Լելա Բասիլաշվիլի
  7. Ռոզա Մինասյանց

Հավելված 2

Վրաստանի նախադպրոցական հաստատություններում աշխատողների ընդունելության ծրագիր

23 նոյեմբերի, հինգշաբթի

13:00   Դիմավորում-տեղավորում Գեղարվեստի կացարանում
13:30-14։00  Շրջայց Հյուսիսային դպրոց-պարտեզում
14։00-14։30   Ճաշ
14:30-16:30 Կրթական պարտեզով՝ Մայր դպրոց, շրջայց Մայր դպրոցում, մարզադահլիճներում. մասնակցություն «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի փորձին
17:30 Ընթրիք կացարանում
18:00   Զբոսանք երեկոյան Երևանում

24 նոյեմբերի, ուրբաթ

8:30   Նախաճաշ
9:00 Մասնակցություն առավոտյան ընդհանուր պարապմունքին Հյուսիսային, Արևելյան դպրոցներում
9:30 - 14:30 Աշխատանք Հյուսիսային դպրոցի 5 տարեկանների, Արևելյան դպրոցների 2-4 տարեկանների խմբերում
14։30 – 15։00 Ճաշ Արևելյան դպրոցում
15:15 Մասնակցություն «Սովորում ենք նույն դպրոցում, դասարանում» մեդիաուրբաթ-համերգին
16:30   Այցելություն Արևմտյան դպրոց, փակ լողավազան, Ագարակ
17:30   Ընթրիք կացարանում
18:00   Զբոսանք երեկոյան Երևանում

25 նոյեմբերի, շաբաթ

9:00   Նախաճաշ
9։30 Կրթահամալիրի 2-4 տարեկանների դաստիարակների, թբիլիցի մասնագետների միասնական ուսումնական պարապմունք. վարում է Լադո Աբխազավան. Կենտրոն
 Այցի ամփոփում, պայմանավորվածությունների գրանցում. Գեղարվեստի հարթակ
12:30   Ճանապարհում