• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2017-2018 ուստարվա ձմեռային շրջանում կրթահամալիրի կրթական օբյեկտների ջերմամեկուսացման և ջեռուցման նախապատրաստական աշխատանքներն ավարտելու մասին

ՀՐԱՄԱՆ
31.10.2017թ.

2017-2018 ուստարվա կրթահամալիրի կրթական օբյեկտների ջեռուցումն սկսելու համար.

  1. ավարտել.
  • կրթական օբյեկտների ջերմամեկուսացման աշխատանքները՝ մինչև ս.թ. նոյեմբերի 5-ը.
  • դասարաններում, աշխատասենյակներում և ուսումնական այլ տարածքներում հանդերձարանների (կախիչների) տեղադրումը՝ մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը.
  • արտաքին կոյուղիների ցանցի վերականգնման, նկուղների անվտանգության, լուսավորման աշխատանքները՝ մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը.
  • գլխավոր մուտքերի ճանապարհների բարելավման աշխատանքները՝ մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը.
  • տանիքների նորոգման՝ կաթոցների վերացման աշխատանքները՝ մինչև ս.թ. նոյեմբերի 12-ը.
  • կրթական օբյեկտների կաթսայատների, ջեռուցման ցանցերի ստուգման և փորձարկման աշխատանքները՝ մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը.
  1. կատարված աշխատանքների արդյունքով կազմել կից ներկայացվող նմուշի ակտեր (հավելված 1) և դրանք հրապարակել մինչև նոյեմբերի 13-ը․
  2. կաթսայատները ջեռուցել՝ ելնելով անհրաժեշտությունից, ապահովելով շենքում 180-200 տաքություն: Կրթական օբյեկտների ջեռուցման աշխատակարգերը  սույն հրամանի պահանջների հաշվառմամբ, սահմանում են կրթական օբյեկտների պատասխանատուները (հավելված 2).
  3. կրթահամալիրի կրթական օբյեկտների պահպանության ծառայության ղեկավար Ռուդիկ Սահակյանցին ճանաչել կրթական օբյեկտների կաթսայատների անվտանգ շահագործման պատասխանատու.
  4. հաստատել կրթական օբյեկտների անվտանգ ու անընդհատ ջեռուցման ցանցի սպասարկման համար պատասխանատուների և կաթսայատների հնոցապանների ցուցակը (հավելված 3).
  5. հանձնարարել Ռուդիկ Սահակյանցին մինչև ս.թ. նոյեմբերի 8-ը յուրաքանչյուր կրթական օբյեկտ ապահովել ջեռուցման տեխնիկական սպասարկման և ջերմամեկուսացման համար պակասող պիտույքներով և գործիքներով:
  6. հանձնարարել Ռուդիկ Սահակյանցին մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը դպրոցների ղեկավարների հետ կազմել կրթական օբյեկտների ձմռան նախապատրաստման շիննորոգման, շինբարելավման աշխատանքների ցանկը և ժամանակացույցը այն հաշվով, որ այդ աշխատանքները հիմնականում ավարտվեն մինչև նոյեմբերի 8-ը:
  7. 2017թ. նոյեմբերի 13-ից սկսած` յուրաքանչյուր օր սահմանված կարգով գրանցել.
  • կրթական օբյեկտի սպառած գազի, էլեկտրաէներգիայի, ջրի ծախսերը,
  • կրթական օբյեկտի միջանցքների, դասասենյակների, ուսումնական այլ տարածքների ջերմաստիճանները.
  1. հրամանում նշված անձանց անհատապես ծանոթացնել հրամանին, իսկ կրթահամալիրի աշխատողներին և սովորողներին` կայքի միջոցով:

Կրթահամալիրի տնօրեն`    Ա․ Բլեյան

 

ԱԿՏԵՐ