• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գյումրու «Հրայրք» ավանդական-ազգագրական պարի խմբի ընդունելության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
27.10.2017թ.

Գյումրի քաղաքի «Հրայրք» պարային-ազգագրական 10 հոգիանոց խումբը (հավելված 1) 2017թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը կրթահամալիրում մասնակցելու է ազգագրական-հայրենագիտական-պատանեկան բաց հավաք-ճամբարին:
Ճամբարի նախագծի համակարգող Մարգարիտ Սարգսյանի,Մարթա Ասատրյանի ներկայացմամբ.

  • խմբի ընդունելության կազմակերպիչներ ճանաչել կրթահամալիրի դասավանդողներ  Ջուլի Սիմոնյանին, Վանուհի Բաղմանյանին․
  • ընդունել ի գիտություն Մարգարիտ Սարգսյանի, Մարթա Ասատրյանի ներկայացրած նախագիծը (հավելված 2).
  • մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Հյուսիսային դպրոց-պարտեզի կացարանում. պատասխանատու՝ Քնարիկ Ներսիսյան.
  • սնունդը` նախաճաշ և ընթրիք՝ յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, կազմակերպել դպրոց-պարտեզի խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի
  • ճամբարի, ընդունելության ծրագրի լուսաբանումը ճամբարականների համար ուսումնական աշխատանք է. պատասխանատու՝ Ջուլի Սիմոնյան, Վանուհի Բաղմանյան․
  • քաղաքային պարատան պատասխանատու՝ Ջուլի Սիմոնյան, Սաշա Սարգսյան, Լուսինե Սարգսյան․
  • հնագիտական-ազգագրական ճամփորդության պատասխանատուներ՝  Վահրամ Թոքմաջյան, Վանուհի Բաղմանյան․
  • հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`     Ա. Բլեյան

Հավելված 1

Գյումրու «Հրայրք»  նախագծային խումբ

  1. Դավիթ Հարոյան - պատասխանատու
  2. Ժամակոչյան Լարիսա 
  3. Ղարիբյան Գայանե
  4. Եղունյան Լիանա
  5. Ձվակերյան Անահիտ
  6. Ձվակերյան Անժելա
  7. Մկոյան Վարազդատ
  8. Սարգսյանը Հովհանես
  9. Դարբինյան Մարիամ
  10. Հրանուշ Ավետիսյան