• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
01․09.2017թ.

Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների հավանությանն արժանացած «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի 2017թ․ աշխատանքների ծրագրով Վրաստանի Սամցխե Ջավախեթիի Վաչիանի մշակույթի տան 42 հոգիանոց խումբը 2017թ․ սեպտեմբերի 4-8-ին հյուրընկալվում է կրթահամալիրում՝ մասնակցելու սեպտեմբերյան ամենամյա ստեղծագործական 12-րդ հավաքին։ Խմբի ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Միջին դպրոցին՝ Ջուլի Սիմոնյանի, Անի Սարգսյանի և Սաշա Սարգսյանի համակարգմամբ․
  2. հաստատել պատասխանատուների կազմած ընդունելության ծրագիրը (հավելված 2)․
  3. խմբի գիշերակացը կազմակերպել Արևմտյան դպրոց-պարտեզի և Հարավային դպրոց-պարտեզի կացարաններում, պատասխանատու` Տաթև Աբրահամյան և Շամիրամ Պողոսյան.
  4. սնունդը` նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, կազմակերպել Արևմտյան դպրոց-պարտեզի և Հարավային դպրոց-պարտեզի խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով, ըստ ծրագրի.
  5. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

        
Կրթահամալիրի տնօրեն `  Ա. Բլեյան

Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

  1. Նասլետ Քեյան (Ղեկավար)
  2. Մարգարիտ Խանախյան (Ուղեկցող)
  3. Խանախյան Գարիկ
  4. Մանուկյան Սիրունիկ
  5. Քեյան Շուռա
  6. Սիմոնյան Վեներա
  7. Գյուլբեկյան Արա
  8. Անախասյան Անահիտ
  9. Ազատյան Գևորգ
  10. Գաբրիելյան Սոնա
  11. Դանելյան Ազնավուր
  12. Ղազարյան Սիրանուշ
  13. Մոսոյան Հովհաննես
  14. Գյուլբեկյան Նաիրի
  15. Պապոյան Սամվել
  16. Քեյան Վարդուհի
  17. Դալօղլանյան Էդուարդ
  18. Դանելյան Շուշանիկ
  19. Սիմոնյան Գոհար
  20. Զաքարյան Սվետա
  21. Գաբրիելյան Մառինա
  22. Խանախյան Սպարտակ
  23. Անախասյան Վոլոդիա
  24. Խանախյան Վարդուհի
  25. Զաքարյան Սլավիկ
  26. Պալոյան Մանուշակ
  27. Մանուկյան Զոյա
  28. Ազատյան Սուսաննա
  29. Խանախյան Սուսաննա
  30. Սաղաթելյան Աշոտ
  31. Հակոբյան Մարիամ
  32. Նահապետյան Յանա
  33. Փրթավյան Իննա
  34. Պետրոսյան Սիրանուշ
  35. Սահակյան Թագուհի
  36. Բալոյան Զեմֆիրա
  37. Դիլանյան Սլավիկ
  38. Սահակյան Սողոմոն
  39. Սահակյան Աղաս
  40. Ունանյան Քսենյա
  41. Մակար Մկոյան, վարորդ
  42. Նահապետյան Լերիկ, վարորդ

Հավելված 2

Սեպտեմբերի 4

9:30  դիմավորում, իրերի տեղավորում կացարաններում. համակարգումը՝ Ջուլի Սիմոնյանի, հյուրընկալող դպրոցների կազմակերպիչների
10։00 - 10։30  նախաճաշ կացարաններում
11:00 - 11:30  կրթական շքերթ Մարմարյա սրահում. Մասնակցություն
12:00 - 13:00  երգի-պարի պարապմունք. Սաշա Սարգսյան, Աննա Երիցյան և սովորողներ. ըստ քսան հոգիանոց խմբերի: Խմբերը՝ պարասրահում, երաժշտության սրահում
13:00  ճաշ Արևելյան դպրոցում
14:00  շրջայց Արևելյան դպրոցում. Համակարգումը՝ Նառա Նիկողոսյանի. դպրոց-պարտեզ մոդելի ներկայացում
15:00    Այցելություն Ագարակ. ձիավարություն
18:00    ընթրիք հյուրընկալած դպրոցներում

Սեպտեմբերի 5

8:00  նախաճաշ, ճամփորդական բրդուճների նախապատրաստում սովորողների հետ
9:00  առավոտյան ընդհանուր պարապմունք հյուրընկալած դպրոցներում
9:30  այցելություն «Ժայռ» ռազմամարզական բազա, ծանոթացում տարածքին, լող, սուսերամարտ
18:00    վերադարձ Երևան
19:00    ընթրիք հյուրընկալած դպրոցներում
20:00   հանգիստ

Սեպտեմբերի 6

8:00    նախաճաշ
9:00    առավոտյան ընդհանուր պարապմունք մայր դպրոց
9:30  երգի-պարի պարապմունք. Սաշա Սարգսյան, Անի Նավասարդյան և սովորողներ. ըստ քսան հոգիանոց խմբերի: Խմբերը՝ պարասրահում, երաժշտության սրահում
10:30  Մասնակցություն մարզական պարապմունքների՝ մասնակցի ընտրությամբ
11:30  Այցելություն Գեղարվեստի դպրոց, ծանոթություն արվեստանոցներին. Գեղարվեստը կրթահամալիրում: Համակարգումը՝ Քնարիկ Ներսիսյանի
13:00 Աստղացուցարան. Էմանուել Ագջոյան և սովորողներ
14:00    ճաշ մայր դպրոցում
15:00    հանգիստ
18:00    երեկոյան Երևան. զբոսանք, պարատուն. համակարգումը` Սաշա Սարգսյանի
21:00    ընթրիք հյուրընկալած դպրոցներում:

Սեպտեմբերի 7

8:00    նախաճաշ
9:00  առավոտյան ընդհանուր պարապմունք հյուրընկալած դպրոցներում
9:45  երգի-պարի պարապմունք. Սաշա Սարգսյան, Աննա Երիցյան և սովորողներ. քսան հոգիանոց խմբերով: Խմբերը՝ պարասրահում, երաժշտության սրահում
12:00  Համատեղ համերգային նախագիծ Մարմարյա սրահում . Սաշա Սարգսյան, Աննա Երիցյան, Անի Նավասարդյան և սովորողներ
13:30 Հանգիստ
14:00 ճաշ մայր դպրոցում
14:30    Մեկնում