• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
11․08․2017թ.

Հայկական հին տոմարով 4010-րդ նոր տարին՝ Նավասարդը նշելու, Աժդահակի լանջերին գտնվող ժայռապատկերները լուսանկարելու, Աժդահակի գագաթը բարձրանալու համար օգոստոսի 12-13-ը կազմակերպել ուսուցիչների և սովորողների հայրենագիտական ճամփորդությունը Աժդահակ։ Այդ նպատակով.

  1. հաստատել ճամփորդության մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
  2. խմբի ղեկավար նշանակել Գևորգ Հակոբյանին.
  3. խմբի մեկնումը` օգոստոսի 12-ին, ժամը 8:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից,  վերադարձը՝ օգոստոսի 13-ին, մինչև 20:00.
  4. սնունդը՝ մասնակիցների միջոցներով, գիշերակացը՝ Աժդահակի ստորոտին, վրաններում.
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Mersedes  60 DV 077 պետհամարանիշի մեքենայով, վարորդ՝ Արթուր Եղիազարյան (հեռ. 099 25 91 91)․
  6. ընդունել ի գիտություն, որ ճանապարհածախսի մի մասը վճարում են մասնակիցները, մյուս մասը՝ կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը․
  7. խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված
Մասնակիցների ցուցակ

  1. Գևորգ Հակոբյան - ղեկավար
  2. Կատյա Գրիգորյան
  3. Նարինե Ամուջանյան
  4. Հասմիկ Սիմոնյան
  5. Լուսինե Ներսեսյան
  6. Անահիտ Հարությունյան
  7. Մենուա Հարությունյան
  8. Սիրանուշ Ասատրյան
  9. Աշոտ Բլեյան
  10. Դավիթ Բլեյան
  11. Լուսինե Փաշայան