• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եռօրյա ճամբարի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
07․07.2017թ.

Ռազմամարզական խաղերի հմտությունների ձեռքբերման, հայրենագիտական և  էկոլոգիական նախագծերի իրականացման, լողափնյա ընթերցանության կազմակերպման նպատակով կազմակերպել Միջին դպրոցի սովորողների եռօրյա ճամբարը Սևանի «Ժայռ» ռազմա-մարզական բազայում: Այդ նպատակով.

  1. հաստատել ճամբարի մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
  2. խմբի ղեկավար նշանակել Մարալ Կարապետյանին, Վարդուհի Հայրյանին, Հասմիկ Թոփչյանին և Մարգարիտ Սարգսյանին․
  3. ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամբարի ծրագիրը (հավելված 2).
  4. խմբի մեկնումը` հուլիսի 8-ին՝ ժամը 9․00, Մայր դպրոցի բակից,  վերադարձը՝ հուլիսի 10-ին՝ ժամը 16․00.
  5. սնունդը և ճանապարհածախսը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը՝ «Ժայռ» հանգստյան գոտում.
  6. խմբի ղեկավարների հայտով ճամբարին տրամադրել արշավախմբային գույք և պարագաներ արշավախմբային կայանից.
  7. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել ԿՎԶ 604 ՍՏ 65 պետհամարանիշի ավտոբուսով, վարորդ՝ Ռաֆիկ Արզումանյան (հեռ. 095 96 20 07)․
  8. Քրիստինե Սահակյանցին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  9. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

  1. Հայկ Չագոյան, 6-րդ դաս.
  2. Արթուր Կոստանյան, 6-րդ դաս.
  3. Համբարձում Մանջոյան, 6-րդ դաս.
  4. Սարգիս Մելիքյան, 6-րդ դաս.
  5. Նարեկ Արշակյան, 6-րդ դաս.
  6. Ռոբերտ Մանուկյան, 6-րդ դաս.
  7. Հայկ ՄԿրտչյան, 6-րդ դաս.
  8. Անի Մամիկոնյան, 6-րդ դաս.
  9. Յանա Նահապետյան, 6-րդ դաս.
  10. Նանե Այնթաբյան, 6-րդ դաս.
  11. Նարեկ Սարոյան, 3-րդ դաս.
  12. Արման Սիմոնյան, 6-րդ դաս.
  13. Տարոն Մկրտչյան, 5-րդ դաս.
  14. Էլեն Երանոսյան, 7-րդ դաս.
  15. Մարիամ Մայիլյան, 7-րդ դաս.
  16. Էլլադա Բաբայան, 7-րդ դաս.
  17. Վարդան Արամյան, 7-րդ դաս.
  18. Նարեկ Խաչատրյան, 7-րդ դաս.
  19. Մեխակ Բաբայան, 7-րդ դաս.
  20. Ալլա Մամրեյան, 7-րդ դաս.
  21. Գեղամ Հաոբյան, 7-րդ դաս.
  22. Նվարդ Այնթաբյան, 7-րդ դաս.
  23. Տաթև Ալեքսանյան, «Հայ կրթություն» կրթահամալիր, 7-րդ դաս․
  24. Հարություն Բաբայան, թիվ 124 դպրոց, 6-րդ դաս․

Հավելված 2
Ծրագիր
Հունիսի 8

14.00    մեկնում Մայր դպրոցից
16.00   Ժամանում «Ժայռ»
16.00   տեղավորում
17.00   ճաշ
18.00 տեղանքի ծանոթացում, նաև քարտեզով ինքնաբացահայտման համար, անվտանգության դասեր
19.00 ուսումնական նռնակների նետում
20.00 ընթրիք
20.30 - 22.00 երաժշտական ժամ
22․00 - 22․30 հիգիենայի ժամ
22.30 քուն

Հունիսի 9

8.00 - 9.00  վերկաց, վազք, մարմնամարզություն
9.00 - 9.30  հիգիենայի ժամ
9.30 - 10.00  նախաճաշ
10.00 - 14.00 քայլարշավ
14.00 - 15.00 ճաշ
15.00 - 17.00 ռազմական խաղի կազմակերպում
17․00 - 19․00 լող
19․00 - 20․00 ընթրիք
20․00 - 22․00 երգ, պար
22․00 - 22․30 ազատ ժամ
22․30   քուն

Հունիսի 10

8.00 - 9.00  վերկաց, վազք, մարմնամարզություն
9.00 - 9.30  նախաճաշ
9.30 - 10.30  իրերի հավաքում
10.00 - 12.00 լող
12.00 - 14.00 վերադարձ Երևան