• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ռազմա-մարզական ճամբարի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
03․07.2017թ.

Ընթերցողական-հայրենագիտական-էկոլոգիական նախագծերի իրականացման, լողի, ռազմամարզական հմտությունների զարգացման նպատակով Արևմտյան դպրոց-պարտեզի 3-5-րդ դասարանցիների «Սևանի ափին» ճամբարը կազմակերպել «Ժայռ» ռազմա-մարզական բազայում: Այդ նպատակով.

  1. հաստատել ճամբարի մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
  2. խմբի ղեկավարներ նշանակել Սոնա Փափազյանին, Աշխեն Թադևոսյանին, օգնական՝ Զառա Ոսկանյանին.
  3. ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամբարի ծրագիրը (հավելված 2).
  4. խմբի մեկնումը` հուլիսի 4-ին՝ ժամը 9:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից,  վերադարձը՝ հուլիսի 6-ին՝ ժամը 14:00.
  5. Սնունդը և ճանապարհածախսը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը՝ «Ժայռ» հանգստյան գոտում.
  6. խմբի ղեկավարների հայտով ճամբարին տրամադրել արշավախմբային գույք և պարագաներ արշավախմբային կայանից.
  7. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել ԿՎԶ 604 ՍՏ 65 մակնիշի մեքենայով, վարորդ` Ռաֆիկ Արզումանյան (հեռ. 095 96 20 07)․
  8. Անուշ Աղաբաբյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  9. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

  1. Պետրոսյան Հայկ - 5-րդ դասարան
  2. Հայրապետյան Ինեսսա - 4-րդ դասարան
  3. Մելքումյան Արսեն -  5-րդ դասարան
  4. Կարապետյան Հրաչյա - 5-րդ դասարան
  5. Կարապետյան Սիլվի - 4-րդ դասարան
  6. Մարտիրոսյան Արմեն - 5-րդ դասարան
  7. Սիմոնյան Մարկ - 5-րդ դասարան
  8. Աղաջանյան Արմեն - 5-րդ դասարան
  9. Սեմերջյան Մանան - 4-րդ դասարան
  10. Բադալյան Ալեքսանդր - 5-րդ դասարան
  11. Ավետիսյան Մարիա - 5-րդ դասարան
  12. Ղազարյան Մարատ - 5-րդ դասարան
  13. Հակոբյան Թերեզա - 5-րդ դասարան
  14. Սարգսյան Էրիկա - 5-րդ դասարան
  15. Ջանիկյան Իռեն -  3-րդ դասարան
  16. Սաֆարյան Էլեն -  3-րդ դասարան
  17. Սարգսյան Նարեկ -  3-րդ դասարան
  18. Հակոբյան Վիկտորիա -  3-րդ դասարան

Հավելված 2
Ծրագիր
Հուլիսի 4

09.00   Մեկնում  Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
11.00    Ժամանում  «Ժայռ»
11.00 - 12.00   տեղավորում
12.30 - 14.00   ճաշ
14.00 - 15.00 տեղանքի ծանոթացում, էկո-շրջայց
15.00 - 16.00   մարզական խաղեր
16.00 - 17.00   լող, հանգիստ լողափին
17.00 - 19.00   բակային խաղեր. 15 քար, թաշկինակ, վոլեյբոլ, «Երրորդն ավելորդ է»
19.00 - 19.45   ընթրիք
20.00 - 22.00  Հայրենագիտական բաց-պարապմունք, զրույցներ, պարերգեր
22.00 - 22.30   հիգիենայի ժամ
22.30    քուն

Հուլիսի 5

8.00 - 9.00    վերկաց, նախավարժանք, մարզական խաղեր
9.00 - 9.30    հիգիենայի ժամ
9.30 - 10.00   նախաճաշ
10.00 - 14.00 ընթերցանություն (ընթերցում ենք Թումանյան, Անանյան), պարերգեր,  պլեներ, ակտիվացնող խաղեր
14.00 - 15.00   ճաշ
15.00 - 16.00   խաղեր
16.00 - 19.00   լող, հանգիստ լողափին
19:00 - 20:00   ընթրիք
20.00 - 22.00  երեկոյան զրույցներ, ինտելեկտուալ խաղեր, երգ, պար
22.00 - 22.30   հիգիենայի ժամ
22.30    քուն

Հուլիսի 6

8.00 - 9.00    վերկաց, նախավարժանք, մարզական խաղեր
9.00 - 9.30    նախաճաշ
9.30 - 10.00    տարածքի մաքրում
10.00 - 12.00   լող, հիգիենայի ժամ
12.00 - 13.00 վրանների հավաքում
13.00 - 16.00  վերադարձ