• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մանկավարժական նորարարության «Բարեկամություն» ճամբարի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
21․06.2017թ.

Կրթահամալիրում 2017թ. հունիսի 26-28-ին ՀՀ ԿԳՆ աջակցությամբ, կրթահամալիրի աշխատողների արհեստակցական կազմակերպության գործընկերությամբ կազմակերպվում է մանկավարժական նորարարության «Բարեկամություն 2017» ամենամյա հունիսյան առաջին բաց ճամբարը։

  1. Ճամբարի պետ նշանակել Հերմինե Անտոնյանին, կազմակերպական խորհրդում ընդգրկել Լուսինե Բուշին, Նունե Մովսիսյանին, Քնարիկ Ներսիսյանին, Ռինա Շագինյանին։
  2. Ճամբարի պետի ներկայացմամբ հրապարակել ճամբարի հայտարարությունը։
  3. Ճամբարի խորհրդի, կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի ներկայացմամբ հաստատել՝
  • ճամբարի բովանդակությունը՝

- կրթական նոր գաղափարներ․ նախագծերի (ստարտափ) ստեղծում.
- մանկավարժական նորարար փորձի ներկայացում, քննարկումներ.
- հեղինակային կրթական ծրագրով ստեղծված անընդհատ (շուրջտարյա) կրթության արդյունավետ միջավայր, պայմաններ, այդ թվում՝  դպրոց-պարտեզ, կրթական    պարտեզ բնակելի արվարձանում, բլոգային ուսուցում, նախագծային ուսուցում.
- ամառային ուսումնական նախագծեր.
- մշակութային, մարզական պարապմունքներ, հայրենագիտական քայլարշավ Երևանում.

  1. Ճամբարային պարապմունքների կազմակերպման մեջ «Սովորող սովորեցնող» նախագծով ներգրավել սովորողների։
  2. Ճամբարի մասնակիցների ընդունումը՝ հունիսի 25-ին, կրթական փոխանակումների Արևմտյան դպրոցի կացարանում, պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Հյուսիսային դպրոցի կացարանում, պատասխանատու՝ Քնարիկ Ներսիսյան, Հարավային դպրոցի կացարանում, պատասխանատու՝ Շամիրամ Պողոսյան։ Մեկնումը՝ հունիսի 29-ին։
  3. Ճամբարի մեկնարկը՝ հունիսի 26-ին՝ ժամը 09։00, Մայր դպրոցում։
  4. Ճամբարի պաշտոնական ներկայացումը, փակումը, արդյունքների հանրայնացումը՝ հունիսի 28-ին՝ ժամը 12։00, Մայր դպրոցում։
  5. Ընդունել ի գիտություն, որ Ճամբարի պահպանության ծախսերը հոգում է կրթահամալիրի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը։
  6. Հունիսի 25-ը՝ ժամը 14։00-20։00, համարել աշխատանքային կրթական փոխանակումների կացարաններում՝ Սոնա Փափազյանի, Նորա Սևոյանի համար, Քնարիկ Ներսիսյանի, Շողիկ Ղարիբյանի համար, Օվսաննա Ալավերդյանի, Մարինե Մկրտչյանի համար, կրթահամալիրի Կենտրոնում՝ Հերմինե Անտոնյանի, Սիրանույշ Տեր-Միլիտոսյանի համար։
  7. Տիգրան Պարսիլյանին, Սեն Միքայելյանին՝ ճամբարն ապահովել անխափան մեդիամիջավայրով։
  8. Կրթական փոխանակումների կացարանի, ճամբարային պարապմունքների, շրջայցների, ուսումնական այլ աշխատանքի տարածքների, այդ թվում՝ լանջերի, լողափերի մաքրության, հիգիենայի, սպասարկման նախապատրաստման հունիսի 21-25-ի աշխատանքների վերահսկումը հանձնել Ռուդիկ Սահակյանցին։
  9. Հերմինե Անտոնյանին՝ ճամբարի բլոգում ապահովել Ճամբարի ամենօրյա լուսաբանում, արդյունքների ներկայացում մասնակիցների միջոցով։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան