• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
12․06.2017թ.

Ախալքալաքիի Իլիա Ճավճավաձեի անվան դպրոցի սովորողների և ուսուցիչների 18 հոգիանոց խումբը (ցուցակը կցվում է) «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» 2017թ. ծրագրով Երևանում «Բանգլադեշյան պլեներ» փառատոնին մասնակցելու համար հունիսի 13-17-ին հյուրընկալվում է կրթահամալիրում: Ընդունելությունը պատշաճ կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության, հայ-վրացական հունիսյան պլեների պատասխանատուներ ճանաչել Ռինա Շագինյանին, Սյուզի Մարգարյանին, վրացախոսների ակումբին, Գոհար Եղոյանին, Ալեքսանդր Սարգսյանին, «Կայծիկներ» ակումբին, Հասմիկ Ղազարյանին, Արման Երանոսյանին, Ելենա Խոդիկյանին
  2. ընդունել ի գիտություն պատասխանատուների  կազմած ընդունելության ծրագիրը (հավելված 1).
  3. հյուրերի գիշերակացը կազմակերպել կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի (պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան) կրթական փոխանակումների կացարաններում․
  4. սնունդը՝ նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, կազմակերպել կացարանների խոհանոցում, ճաշ՝ 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի.
  5. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

        
Կրթահամալիրի տնօրեն `  Ա. Բլեյան

Հավելված 1
Ծրագիր
Ախալքալաքիի Իլիա Ճավճավաձեի անվան դպրոցի ընդունելության
Հունիսի 13-17

Հունիսի 13

15:00    Դիմավորում Սուրբ Երրորդության եկեղեցու բակում
15:30    Տեղավորում կրթական փոխանակման կացարանում
18:00  «Գեղարվեստը կրթահամալիրում». «Հարավային կողմն աշխարհի սիրերգություն թող ըլլա». Հարավային դպրոցի համերգ-ցուցադրություն-ներկայացումը
19:00    Ընթրիք
21:00    Հանգիստ

Հունիսի 14

09:00    Նախաճաշ
10։00-11։00  Պարի-երգի պարապմունք Սյուզի Մարգարյան, Սաշա Սարգսյան և սովորողներ 
11:00    Շրջայց Մայր դպրոցում
12։00-13:00 Թատերական փառատոն. Ախալքալաքի «Պույ-պույ» տիկնիկային թատրոնի «Համերգային շոու-ծրագիր» տիկնիկայնին ներկայացում, Գեղարվեստի դպրոց հարավային հարթակ
13: 00- 13: 30  Ճաշ (Արևելյան դպրոց-պարտեզ)
16:00  Հայաստանում Վրաստանի դեսպանատանը հանդիպում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ (Ախալքալաքիի դպրոց, վրացախոսների ակումբ)
18:00    Զբասանք երեկոյան Երևանում
21:00    Ընթրիք 
             Հանգիստ

Հունիսի 15

09:00   Նախաճաշ 
10։30 -11։30  Պարի-երգի պարապմունք, Սյուզի Մարգարյան, Սաշա Սարգսյան և սովորողներ
12։00 -13:00  Թատերական փառատոն
13։00 – 13: 30  Ճաշ (Հյուսիսային դպրոց)
13:00  Մեկ կադր, մեկ հայացք. ուսումնական կինո-ֆոտո փառատոն.  «Դիմանկար». հանդիպում Էդ. Թադևոսյանի հետ (լուսանկարիչ), Գեղարվեստի դպրոց, կինո-ֆոտո սրահ
14։00-15։00 Դասական և ժողովրդական երաժշտական փառատոն «Սեբաստիա» համերգասրահում
15:00-16:45  Էջմիածին
18:00  «Գեղարվեստը կրթահամալիրում». «Հյուսիսային կողմն աշխարհի առատություն թող ըլլա». Հյուսիսային դպրոցի համերգ-ցուցադրություն-ներկայացումը
19:00    Ընթրիք 
20:00   Զբոսանք երեկոյան Երևանում
22:00    Հանգիստ

Հունիսի 16

09:00   Նախաճաշ
10։00 -11։00 Պարի-երգի պարապմունք, Սյուզի Մարգարյան, Սաշա Սարգսյան և սովորողներ
11:30 -12:30 Մարզական հանդիպում
12:30 – 13:00  Ճաշ (Արևելյան դպրոց)
13:00 – 13:45 Կլոր սեղան քննարկում, հանրկակրթական կամուրջներ ծրագրով հետագա աշխատանքներ. կենտրոնական ընթերցարան
14։00-15։00 Երաժշտության-պարի փառատոն. Հյուսիսային դպրոց, Արեւելյան դպրոց
18։00  «Գեղարվեստը կրթահամալիրում». համերգ-ցուցադրություն-ներկայացում Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, Անգլիական այգում
19:00    Զբոսանք երեկոյան Երևանում
20:00   Ընթրիք 
22:00   Հագիստ

Հունիսի 17

09:00   Նախաճաշ
10:00    Մեկնում

Հավելված 2
ցուցակ

1. Լելա Ճինճարաուլի - Ախալքալաքիի Իլիա Ճավճավաձեր անվան դպրոցի տնօրեն, խմբի ղեկավար
2. Լեյլա Ավագյան - անգլերեն լեզվի դասավանդող
3. Նոննա Ճիլաձե - ռուսերեն լեզվի դասավանդող
4. Քեթլին Քարմել - կամավոր դասավանդող
5. Գիորգի Մետրևելի - «Մուրջի» պարի խմբի ղեկավար
6. Նիկո Մելիքիձե -  15 տարեկան
7. Շալվա Կարվելիշվիլի – 15 տարեկան
8. Նկա Վախթանգիշվիլի - 15 տարեկան
9. Էլենե Կավրելեշվլի - 16 տարեկան
10. Նազի Սեսաձե - 16 տարեկան
11. Թելման Մոսոյան - 16 տարեկան
12. Նինո Օքրոաձե - 16 տարեկան
13. Վալիկո Զեդգինիձե -  17 տարեկան
14. Դիանա Մեքելաձե  - 17 տարեկան
15. Հայկ Բիչախչյան - 17 տարեկան
16. Սլավիկ Մոսոյան - 18 տարեկան
17. Կատիա Մոսոյան - 19 տարեկան
18. Արչիլ Վախտանգիշվիլի - 20 տարեկան