• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եռօրյա ճամբարի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
25․05․2017թ.

«Բարձունքի հաղթահարում», կրթական փոխանակումներ, ուսումնական գարուն, բնապահպանական «Էկոտուր 2017» նախագծերի շրջանակներում թույլատրել Արևմտյան և Հյուսիսային դպրոց-պարտեզների 4-5-րդ դասարանների սովորողների ուսումնական ճամփորդությունը Սյունիքի մարզ՝ Սիսիան, Գորիս։ Այդ նպատակով.

  1. հաստատել ճամփորդության մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
  2. խմբի ղեկավար նշանակել Անահիտ Եղյանին, օգնական՝ Ռոզա Գսպոյանին.
  3. հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. խմբի մեկնումը` մայիսի 26-ին, ժամը 8:30, Մայր դպրոցի բակից,  վերադարձը՝ մայիսի 28-ին, ժամը 18:00.
  5. սնունդը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը՝ Սիսիանի թիվ 5 դպրոցի սովորողների տներում.
  6. Ճանապարհածախսը՝ 50.000 (հիսուն հազար) դրամ, տրամադրել 2017թ. Ծախսային ծրագրի «Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններ» ուղղություններից.
  7. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Sprinter 34 FV 999 մակնիշի մեքենայով, վարորդ Արամ Հարությունյան (հեռ. 077 74 76 55)
  8. Անուշ Աղաբաբյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  9. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

Հյուսիսային դպրոց-պարտեզ

  1. Օհանջանյան Մոնիկա
  2. Երեմյան Մերի
  3. Խաչատրյան Անի
  4. Մելիքյան Լինդա
  5. Հարությունյան Ստեփան
  6. Բանդուրյան Ասյա 
  7. Սիմոնյան Գոռ

Արևմտյան դպրոց-պարտեզ

  1. Մարջանյան Տիգրան                     
  2. Հովհաննիսյան Արսեն                      
  3. Խիլոյան Սելլա                                    
  4. Խիլոյան Պետրոս                                
  5. Բաբաջանյան Ռուզաննա                 
  6. Սահրադյան Եվա                               
  7. Գրիգորյան Ալբերտ                         
  8. Նալբանդյան Հովհաննես                  
  9. Հայրապետյան Քնարիկ                    
  10. Միրզոյան Սլավա                        

Հավելված 2
Ծրագիր
26.05.2017թ․

08:00   մեկնում Երևանից, Մայր դպրոցի մոտից
10:30    կանգառ Արփա գետի մոտ, Նորավանքի խաչմերուկ
14:30  ժամանում Խնձորեսկ, այցելություն Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, Ճոճվող կամուրջ
16:00  Հին Գորիս
16:30  արշավ Հալիձոր, Սատանի կամուրջ, Տաթևի վանք
18:00  ընթրիք բնության գրկում
20:00  ժամանում Սիսիան
20:30  տեղավորում իրենց հասակակից ընկերների տներում, օրվա ամփոփում
22:00  Ինտելեկտուալ խաղեր, աշխարհագրական լոտո
22:30  քուն

27.05.2017թ․

08:00 վերկաց, հիգիենայի ժամ
08:30 նախաճաշ
09:00 այցելություն Սիսիանի թիվ 5 միջնակարգ դպրոց, կրթական փոխանակում, միասնական երգ-պար
10:30 արշավ դեպի Զորաց քարեր
11:30 «Բարձունքի հաղթահարում»՝ Թանահատի վանքի բարձունք
14:00 ճաշ բնության գրկում
15:00 քայլարշավ Որոտան գետի երկայնքով դեպի Շաքեի ջրվեժ, Որոտնավանք
18:00 վերադարձ դպրոց, ազգային խաղեր, ֆուտբոլ
19:30 ընթրիք
20:30 տեղավորում իրենց հասակակից ընկերների տներում, օրվա ամփոփում
22:00 ինտելեկտուալ խաղեր, աշխարհագրական լոտո
22:30 քուն

28.05.2017թ․

08:00 վերկաց, հիգիենայի ժամ
08:30 նախաճաշ
09:00 այցելություն Սիսիանի թիվ 5 միջնակարգ դպրոց
10:00 մեկնում
13:00 Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցի
14:00 ճաշ
14:30 այցելություն Նորավանք
16:00 վերադարձ
18:30 ժամանում Երևան