ՀՐԱՄԱՆ
16․05.2017թ.
Կրթահամալիրի դասավանդող Իրինա Ապոյանին թույլատրել 2017թ. Մայիսի 17-ին, ժամը՝ 9.00-ից, «Էլիտ Պլազա» բիզնես համալիրում (0010, ՀՀ, Երևան, Մ. Խորենացու փող., 15) մասնակցել Հայաստանում Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի գործունեության 5 ամյակին նվիրված համաժողովին։ Այդ ժամերին նրա բացակայությունը համարել հարգելի՝ պահպանելով աշխատավարձը։
Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանին՝ կազմակերպել Իրինա Ապոյանի փոխարինումը:
Հիմք՝ ՀՀ ԿԳՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանի հրավերը։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան