• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
28․04.2017թ.

Ստեփանակերտի թիվ 2 հիմնական դպրոցի 9 հոգիանոց խումբը (ցուցակը կցվում է) ապրիլի 29-ից մայիսի 2-ին «Էկոտուր» բնապահպանական հանրակրթական ամենամյա ստուգատեսին մասնակցելու համար հյուրընկալվում է կրթահամալիրում: Կրթահամալիրում խմբի ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Լուսինե Աբրահամյանին, Շողիկ Պողոսյանին, Արփի Սահակյանին և ընկերներին․
  2. ընդունել ի կատարում պատասխանատուների ներկայացրած ընդունելության ծրագիրը (հավելված).
  3. հյուրերի գիշերակացը կազմակերպել կրթահամալիրի Դպրոց-պարտեզի (պատասխանատու` Տաթև Աբրահամյան) կրթական փոխանակումների կացարանում․
  4. սնունդը` նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով կազմակերպել՝ կացարանների խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի.
  5. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`  Ա. Բլեյան

Մասնակիցներ

1. Մեսրոպյան Անահիտ – խմբի ղեկավար
2. Արզանգուլյան Լուսինե – դասավանդող
3. Սահակյան Օլեսյա
4. Բախշյան Յանա
5. Արզանգուլյան Տիգրան
6. Բեգլարյան Գոռ
7. Ղուլյան Տիգրան
8. Մարգարյան Վարդուհի
9. Հակոբյան Եվա
Հավելված

Ընդունելության ծրագիր

Ապրիլի 29
Հյուրերի դիմավորում
16։00.    Կրթական փոխանակումների կացարան
տեղավորում կացարանում
ապրիլի 30-ի ծրագրի ներկայացում
պարի պարապմունք
19։00  Զբոսանք քաղաքում. պարատոն Ազատության հրապարակում
20։00   Ընթրիք

Ապրիլի 30, մայիսի 1

9։00 Նախաճաշ կացարանում
10։00-11։30  Աշխատանք քոլեջում, Գեղարվեստում
11։30-13։30 Քայլարշավ Հրազդանի կիրճով
14։00-14։30  Ճաշ կացարանում
14։30-17։30  «Կրթական պարտեզ» նախագծով աշխատանք Դպրոց-պարտեզում, Ագարակում, ձիավարություն
17։30-18։30 Օրվա աշխատանքների նյութերի հավաքում, լուսաբանում, հաջորդ օրվա ծրագրի ներկայացում-քննարկում
19։00-19։30  Ընթրիք
19։00-21։30 Քաղաքային թափառումներ

Մայիսի 2. պատասխանատու՝ Միջին դպրոց

8։15 Նախաճաշ կացարանում
9։00  Ընդհանուր պարապմունք Մայր դպրոցում
9։30-10։30 Շրջայց Մայր դպրոցում, Կրթական պարտեզում՝ Արևելյան դպրոց-Քոլեջ-Գեղարվեստ
10։30-12։30  Պարապմունքներ Ավագ դպրոցում, 9-րդ դասարանում