• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թափուր պաշտոն կրթահամալիրում

«Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կառավարման  խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:

Տնօրենի թեկնածուին ներկայացվող պահանջները.

  • ՀՀ քաղաքացիություն,
  • բարձրագույն կրթություն,
  • գիտա-մանկավարժական աշխատանքի առնվազն 5 տարվա փորձ,
  • կառավարման ոլորտում աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ,
  • վերջին 3 տարվա ընթացքում կրթության կազմակերպման և մանկավարժական խնդիրների մասին հրապարակումներ,
  • կրթահամալիրում իրականացվող պետական այլընտրանքային /հեղինակային/ մանկավարժության ծրագրերի, կրթահամալիրի զարգացման ծրագրերի հիմնադրույթների իմացություն:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում կրթահամալիրի խորհրդի նախագահի անունով,
  • ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
  • բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
  • ինքնակենսագրություն,
  • աշխատանքային գրքույկի պատճենը,
  • հրապարակումների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում):

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2017 թվականի փետրվարի 27-ից մինչև մարտի 26-ը ներառյալ, ամեն օր`բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը  կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. ապրիլի 4-ին, ժամը 16:00-ին, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում,  հասցե՝  ՀՀ  ք. Երևան, Րաֆֆու 57 հեռ.՝ 010-74-72-46:

Հայտարարությունը՝ ԿԳՆ պաշտոնական կայքում։