• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Քիմիայի հանրապետական օլիմպիադայի դպրոցական փուլը կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ N 17
01.02.2017թ.

Քիմիայի հանրապետական օլիմպիադայի կրթահամալիրում դպրոցական փուլը պատշաճ կազմակերպելու նպատակով.

  1. քիմիայի հանրապետական օլիմպիադայի դպրոցական փուլի կազմակերպման պատասխանատու ճանաչել Էմանուել Ագջոյանին.
  2. դպրոցական փուլի անցկացման պատասխանատու ճանաչել  Լուսինե Սարգսյանին․
  3. դպրոցական փուլը կազմակերպել 2017թ. փետրվարի 2-ին, ժամը՝ 13:00 կրթահամալիրի ավագ դպրոցի ընթերցասրահում.
  4. մասնակից սովորողներին (ցուցակը կցվում է) դպրոցների գրասենյակների միջոցով անհատապես տեղեկացնել օրվա, ժամի և տեղի մասին.  սովորողները գալիս են իրենց անհատական գործիքներով և ունենում են գրիչ.
  5. Էմանուել Ագջոյանին` օլիմպիադայի ավարտից հետո, մինչև հաջորդ օրը, ժամը 17:00, լրացված պատասխանների թերթիկները՝ մեկ ընդհանուր փակ փաթեթով, հանձնել Ֆիզմաթ դպրոց (փաթեթի վրա գրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր).
  6. Մարթա Ասատրյանին՝ ապահովել հիգիենիկ, ջեռուցվող, օդափոխվող միջավայր, խմելու ջուր, առաջին օգնության բուժծառայություն.
  7. օլիմպիդայի լուսաբանումը կազմակերպել կրթահամալիրի կայքում սովորողների միջոցով:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Մասնակիցների ցուցակ

10-րդ դասարան
1. Երանոսյան Մերի Արթուրի
2. Իսկանյան Հուրի Օհանսի 
3. Ջանոյան Անի Գարիկի 
4. Կարապետյան Գայանե