«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Այս տեսաֆիլմը պատմություն է մի բույսի մասին, որին սիրո ուժով փորձում ենք դարձնել մերը՝ սեբաստացունը, հետո նոր՝ Հայաստանինը: Բանն այն է, որ այս զարմանահրաշ բույսը նաև շատ նուրբ է և պահանջում է իր հանդեպ հատուկ վերաբերմունք: Իհարկե արվում է հնարավորինս ամեն ինչ, բայց վախը, ամեն դեպքում, գոյություն ունի, չնայած ջերմոց-լաբորատորիայում արդեն ունենք տասնյակ ծլած պասիֆլորաներ, ունենք նաև սերմեր, սակայն մի տարի կորցնելը շատ ցավալի կինի: Հուսանք, որ այսքան ջանքերը և ներդրումները անիմաստ չեն անցնի: