• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եվ ջինջ էր օրը...

Նկարագրություն: 
Օրվա մեջ խաղաղութուն կար՝ տաք ու հարազատ մի բան: Բոլորը բոլորին սիրում էին, գոհ էին ու ուրախ:: «Թարմ, թեթև էր մեր ճամփորդի հոգին, ուրախ էինք մենք ու մեր սիրտը՝ բաց»,- կասեր Չարենցը: Հարթագյուղի ճանապարհն էլ, Աստված տվել, չէր խնայել, գնա ու գնա... Ուզում ես՝ խոսիր, ուզում ես՝ պատմիր, ուզում ես՝ ծիծաղիր, չե՞ս ուզում՝ լռիր...ոչ մի պարտավորվածություն, ոչ մի լարում: Ուսուցչական խումբ է՝ իր դպրոցական հումորով: Ինչքա՜ն ուրախություն կա դպրոցական մեր առօրյայում, ինչքա՜ն զավեշտ: Պատմում ենք ու ծիծաղում: Հին ու նոր ընկերներով ենք՝ տիկին Երանուհով ու Վանուհով, տիար Յուրան՝ իր սիրուն ընտանիքով: Սուրբ Հովհաննես հեշտ չես հասնի: Հիմա էլ Հարթագյուղից սարն ի վեր՝ քայլիր ու քայլիր: Էհ, ուխտ է, ուրիշ ոնց... Բարձրացող-իջնող իրար հազար տարվա ծանոթի պես են ողջունում՝ ուխտը ընդունելի լինի: Օտարներ չկան մեր մեջ՝ բոլորս ուխտավոր ենք: Ուխտը ընդունելի լինի: Եվ ուխտը ընդունելի կլինի՝ այսքա՜ն սեր ու լույս մի օրվա մեջ: Շնորհակալ ենք, Տեր, որ կաս ու այդպիսին ես: Շնորհակալ ենք էլի քեզ, որ կանք ու այսպիսին ենք: