• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ռազմամարզական ճամբարը «Ժայռ» հանգստյան գոտում

Նկարագրություն: 
Այս տեղանքն ընտրելիս Ալեքսան Մինասյանը մի քանի օր ոտքով շրջանցել է Սևանի ամբողջ ափամերձ տարածքը: Նա ընտրություն է կատարել՝ հաշվի առնելով սարերի դասավորությունը, փչող քամիների ուղղությունները, որոնք շատ կարճ ժամանակ են հանդուրժում անարև երկինք, Սևանի ափամերձ համեմատաբար հարթ ու մեծ մակերեսով լանդշաֆտը (4 հեկտար) ու սկսել է բարեկարգել այն: «Նիվա» ավտոմեքենայի շարժիչի հզորությունը հասցրել է 125 ձիաուժի, ինժեներական հնարամտությամբ այն դարձնելով և′ ինքնաթափ, և′ ավտոամբարձիչ: Այդ Նիվան օգնել է իրեն արտաճանապարհային պայմաններում տոննաներով քարեր տեղափոխել, ամբողջ տարածքով մեկ պարարտ հող սփռել ու սոճուտ աճեցնել: Արդյունքը՝ քարքարոտ տատասկներով լի 4հա տարածքը վերածվել մի իսկական դրախտավայրի: Տեղանքի փոքր թեքության շնորհիվ սոճիների արանքից երևում է Սևանի կապույտը: Դրախտային օդը հենց սա է, որ կա. երբ Սևանից եկող մաքուր, փոշեզուրկ ու ֆիլտրված օդը խառնվում է սոճիների առողջարար թթվածնով հարուստ ու նյարդերը հանգստացնող՝ միայն փշատերև անտառներին բնորոշ օդին: Եվ այս պայմաններում էլ ունենալ ռազմամարզական 3-օրյա ճամբար գնդապետ Ալեքսան Մինասյանի հսկողությամբ ու Բորիս Վարդանյանի զինղեկությամբ: Սա իրականություն դարձած երազանք է, որը պետք է թանկ գնահատել ու պահպանել: