• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միջազգային փողի շաբաթը կրթահամալիրում, տնտեսագիտական էքսպո

Հայաստանը արդեն երրորդ անգամ մասնակցում է Child & Youth International կազմակերպության Global Money Week ծրագրին: Ծրագրի նպատակը դպրոցահասակների շրջանում անձնական ֆինանսների ճիշտ կառավարման հմտությունների ձևավորումն է, միջմշակութային և կրթական փոխանակումները: Ինչպես անցյալ տարի, այս տարի ևս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը միանում է նախագծին: Վաղը, մարտի 17-ին, կրթահամալիրում կլինի ֆորումի՝ Հայաստանյան ծրագրի մասը. Ավագ դպրոց վարժարանի ընթերցասրահում տեղի կունենա անձնական ֆինանսների ճիշտ կառավարում թեմայով սեմինար-քննարկում: Սեմինարը կվարի Արաքս Մանուչարյանը՝ ՀՀ Կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի աշխատակիցը:

17.03
Ծրագրում՝ 

12.00   պարատուն. ազգային պարերը, որպես ազգային մշակույթը ներկայացնելու ձև- Ստեփան Թորոյան և «Կայծեր» պարային ակումբ, մարմարյա սրահ
13.00   «Անձնական ֆինանսների ճիշտ կառավարում» թեմայով սեմինար-քննարկում- Արաքս Մանուչարյան, Ավագ դպրոցի ընթերցասրահ
14.20   «Խնայում ենք…» մասնակիցների հեծանվաերթ. Սամսոն Բուլղադարյան
19.00   ֆեյսբուքյան ֆլեշմոբ. ստուգում ենք սեմինարի արդյունավետությունը, ֆինանսական գրագիտության մակարդակը

Սիրով՝ Մերի Թելունց