Աջակից՝ ՀՀ ԿԳՆ
Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Պաշտոնական կայք՝ mskh.am
Նպատակը՝ Ստուգատեսը կազմակերպվում է որպես ուսումնական նախագիծ, որի նպատակն է հանրակրթության մեջ՝ հասարակության և հասարակական գիտությունների ուսումնական բնագավառում, ուսուցման ծրագրման, կազմակերպման հեղինակային փորձի, հետազոտական-ստեղծագործական-հրապարակախոսական աշխատանքի արդյունքների ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը, տարածումը:
Աշխատակարգ
Մարտի 9-24՝ հայտերի ընդունում, հասարակագիտական՝ պատմագիտական, քաղաքագիտական, իրավագիտական, բարոյագիտական, փիլիսոփայական, տնտեսագիտական, լրագրողական ուսումնական նախագծերի, արդյունքների հրապարակում
Մարտի 16-18՝ «Տիգրան Հայրապետյանի օրեր» կրթահամալիրում
Մարտի 18՝ «Օրը Տիգրան Հայրապետյանի հետ» նախագիծ, «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակներ, տոնական մեդիաուրբաթ
Մարտի 25՝ ստուգատեսի արդյունքների ամփոփում-մեդիաուրբաթ
Ստուգատեսի մրցանակը ստեղծագործական ճամբարի ուղեգիրն է։ Հատուկ, խրախուսական, անվանական մրցանակներ հայտարարում և հանձնում են նախաձեռնող անհատները, խմբերը, կազմակերպությունները:
Ստուգատեսի՝ ՀՀ մարզերից, Արցախից, այլ երկրներից մասնակիցները կօգտվեն կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններից: