Հեղինակային կրթական ծրագիր
Տեխնոլոգիական հանրակրթության ստուգատես
Մարտի 4-ապրիլի 11
Ստուգատեսի նպատակը՝ սովորողների, դասավանդողների կարողությունների զարգացման, հմտությունների մշակման փորձի ներկայացում, խրախուսում, տարածում
Ստուգատեսի խնդիրները՝ ըստ կրթական աստիճանների՝ ինքնասպասարկման, մեդիատեխնոլոգիական ինքնասպասարկման, սոցիալականացման, աշխատանքային կարողությունների, սովորողի և ուսուցչի ինքնուրույնության, ինքնավարության, ինքնուսուցման տեխնոլոգիական հմտությունների ցուցադրում, մեթոդական հոդվածների մշակում
Տեխնոլոգիական հանրակրթության ստուգատեսի մշակումը, կազմակերպումը և տարածումը կրթահամալիրի ուսումնական հաստատության կարողությունների ցուցադրություն է։
Ստուգատեսի բովանդակությունը
- Ըստ տարիքային խմբերի՝ ինքնասպասարկման, մեդիատեխնոլոգիական ինքնասպասարկման, սոցիալականացման, աշխատանքային կարողությունների գրանցում
- Կրթահամալիրային նախագծեր
- «Կարդում ենք»
- «Մայրենիի օրեր»
- Շախմատի ներդպրոցական առաջնություն
- Տիգրան Հայրապետյանի օրեր. հասարակագիտական ստուգատես
- Նախագծային ուսուցման ստուգատես
- Ռազմա-մարզական գարնանային խաղեր
- «Արհեստ+արվեստ» նախագիծ
- «Միջավայր-փոխազդեցություններ-շարունակականություն
- «Կրթական պարտեզ» նախագիծ
- «Ֆլեշմոբի տարածում» նախագիծ
- Սուրբ Հարության ծես
Ակնկալվող արդյունքները
- Ուսումնական նորամուտներ
Հեծանիվների վերանորոգման արհեստանոց
Սարքաշինական արհեստանոց
Ընթերցարան-ակումբ
- Ուսումնական նյութեր, նվերներ
- Ցուցահանդես-վաճառք
- Ցուցադրություններ (Գեղարվեստի ցուցասրահում, դպրոցական ցուցասրահներում)
- Սուրբ Հարության տոնակատարություն
- Մեթոդական հոդվածներ