• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրում մանկավարժական համալսարանի ուսանողների փորձառության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ N 16
15.02.2016թ.

Հիմք ընդունելով «Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ` համալսարան) և կրթահամալիրի միջև կնքված համագործակցության պայմանագիրը՝ համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետի առկա ուսուցման 2015-2016 ուստարվա 2-րդ կիսամյակի մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթ.) մասնագիտության բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողների (ցուցակը կցվում է) մանկավարժական պրակտիկան պատշաճ  կազմակերպելու համար.

  1. կրթահամալիրի կողմից փորձառության համակարգող նշանակել Դպրոց-պարտեզ ուսումնական կենտրոնի ղեկավար Մարիետ Սիմոնյանին, փորձառության ղեկավար՝ Նառա Նիկողոսյանին.
  2. ընդունել ի գիտություն, որ համալսարանի կողմից պրակտիկայի ղեկավար է նշանակվել Լուսինե Հայրապետյանը, մանկավարժ` Վահան Մելիքսեթյանին, հոգեբան` Անժելա Սարգսյանին.
  3. փորձառության սկիզբը` 2016թ. փետրվարի 16, ավարտը՝ մայիսի 24 (շաբաթական մեկ օր՝ երեքշաբթի օրերին).
  4. Նոր դպրոցի գրասենյակի ղեկավարին` սահմանված կարգով ստեղծել և վարել ուսանողների հաշվառման էլեկտրոնային մատյանը.
  5. հանձնարարել Մարիետ Սիմոնյանին փետրվարի 16-ին, ժամը՝ 10.00 Մեդիակենտրոնում ուսանողներին ծանոթացնել կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններին, կայքին, ուսումնական միջավայրին.
  6. փորձառության մասնակիցներին՝ սահմանված կարգով ներկայանալ mskh.am-ում, փորձառությունը լուսաբանել, մասնակցել դպրոցի ենթակայքի սպասարկմանը.
  7. փորձառության ամփոփումը՝ մայիսի 24-ին՝ Մեդիակենտրոնում.
  8. հրամանին անհատապես ծանոթացնել հրամանում նշված անձանց.
  9. հրամանի կատարման վերահսկումը հանձնում եմ Գևորգ Հակոբյանին:

Փորձառության մասնակից ուսանողների ցուցակ

  1. Խաչատրյան Քրիստինե
  2. Խաչատրյան Մանյա
  3. Խաչատրյան Լիլիթ
  4. Ավետիսյան Սաթենիկ
  5. Վարդանյան Շուշան
  6. Սևիկյան Հայարփի
  7. Կոստանյան Արևիկ
  8. Սաֆարյան Լուսինե
  9. Ղևոնդյան Նաիրա
  10. Գասպարյան Մարգարիտա
  11. Մնացականյան Սաթիկ
  12. Գրիգորյան Ջուլիետա
  13. Խաչատրյան Տաթևիկ
  14. Մարանդյան Քնարիկ
  15. Մելքոնյան Վառվառա

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան