Նկարագրություն:
Հիմնական դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողների հետ այցելեցինք Երևանի պատմության թանգարան, ծանոթացանք Երևան քաղաքի պատմությանը, շրջեցինք ցուցասրահներով, ինտելեկտուալ խաղ խաղացինք և ստացանք պատվոգրեր՝ որպես բանիմաց Երևանի քաղաքացիներ:
Այնուհետև թափառեցինք քաղաքում, ծանոթացանք Երևանի մետրոպոլիտենի կայարանների հետ և ուրախ տրամադրությամբ, նոր գիտելիքներով զինված՝ ետ վերադարձանք: