Նկարագրություն:
11-րդ դասարանի սովորողները հոկտեմբերի 13-ին այցելել են կրտսեր սովորողներին Բ-4 դպրոց-պարտեզում և Նոր դպրոցում։ Ավագ սովորողները մտադիր են «Ավետիք Իսահակյանի օրեր» նախագծի շրջանակներում գրողի մշակած հեքիաթներից պատմել-ներկայացնել կրտսեր սովորողներին։ Դրանից առաջ կրտսերների տրամադրությունն ու բնավորությունն ուսումնասիրելու մի փորձ էր սա։ Նկարներում՝ Նոր դպրոց այցելությունից կադրեր։ Նկարները՝ Նունե Խաչիկօղլյանի