• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Իրան-Հայաստան բարեկամության միության» պատվիրակության այցը կրթահամալիր

Հոկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հյուրընկալում է «Իրան-Հայաստան բարեկամության միության» պատվիրակությանը: Միությունը պետական, քաղաքական և շահադիտական նպատակներ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է երկու հարևան ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման նպատակով: Միությունը երկկողմ ծրագրեր է իրականացնում հասարակական, տնտեսական, մարզական ու մշակությանին ոլորտներում: Հասարակական կազմակերպության պատվիրակության այցը լավ հնարավորություն է կրթահամալիրի սովորողների ու աշխատակիցների համար սերտացնել կապերը մեր դարավոր հարևանի հետ, կազմակերպել և իրականացնել տարբեր կրթական, ճանաչողական և մշակութային նախագծեր:

Տեղեկանք

Ընդունելության ծրագրում

  • Հյուրերի դիմավորում
  • Շրջայց կրթահամալիրի Մայր դպրոցում
  • Կլոր սեղան քննարկում կենտրոնական գրադարան-ընթերցասրահում

Հանդիպման ֆոտո՝ Մարինա Մկրտչյան և ընկերներ

Լուսաբանումներ

Լուսանկարում՝ Մուհամմադ Ռեզա Դամավանդի-Իրան-Հայաստան բարեկամության միության գործադիր տնօրեն/Թեհրան

Աղբյուր՝ Իրան-Հայաստան բարեկամության միություն