«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 14:00- 16:30, Digitec Expo ցուցահանդեսում մասնակցության հերթը Գեղարվեստի դպրոցինն էր: Հետաքրքրվողներին ներկայացրեցինք MSKH-ի տաղավարը, ապա շրջեցինք, հարցազրույցներ վերցրեցինք մեզ հետաքրքրող տաղավարների ներկայացուցիչներից, լուսանկարեցինք, համեղ ու օգտակար նվերներ ստացանք: Ամեն ինչ այնքան գունեղ, լուսավոր ու հետաքրքիր էր, որ չնկատեցինք էլ, թե որքան արագ անցավ մեզ տրված ժամանակը...