«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11:30-ից 14:00, Էքսպոյի լուսաբանման պատասխանատուն էր Հիմնական դպրոցը: Ճիշտ ժամին եղանք տեղում, շրջեցինք բոլոր տաղավարներով և նկատեցինք, որ այս տարի տաղավարներն առանձնանում են դիզայներական հետաքրքիր լուծումներով, ուստի որոշեցինք առանձնացնել ամենայուրօրինակ տաղավարների մեր տասնյակը: