• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եվ կրկին իզմիրյան պատումներ

Մեր երեկվա լռությունը կապված էր այստեղի անհաջող wi-fi կապի հետ (ականջդ կանչի, Տիգրան Պարսիլյան, տեղդ երևում է): Այժմ առավոտ շուտ գրում եմ, քանի դեռ կապը «թարմ» է: 

Նախորդ օրը կրկին շատ հագեցած և հետաքրքիր էր: Այսօր մենք բոլորս մեր հրթիռները պատրաստեցինք, որոնք երեկոյան պետք է ուղարկենք երկինք: Հետաքրիր աշխատանք էր. քայլ առ քայլ ցույց էին տալիս, թե ինչ անենք, մենք էլ խելոք կրկնում էինք, և արդյունքում ստացանք մի քանի արկղ հրթիռ: Հուսով եմ՝ տեղ կհասնեն: Օրվա վերջում մեզ տրամադրեցին միասին հավաքվելու մի փոքր ժամանակ. պատրաստվում ենք այսօրվա ելույթին: Այսօր երեկոյան՝ ժամը 8-ին տեղի կունենա այն հատուկ երեկոն, որի համար այդքան պատրաստվում էինք, երգում և պարում: Այսօր առավոտվանից երեխաները լողավազան են գնալու, այնուհետ նախատեսված է ֆիլմի դիտում, լուսնի դիտում հեռադիտակով և այլ հետաքրքիր բաներ: Սպասեք նորությունների, հուսով եմ կհաջողվի դրանք տեղադրել: