• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իմացեք` համ էլ վրան տեղադրել սովորեցինք

Արփի Սահակյան, 8-րդ դասարան

Երեկ մեղրաձորյան ճամբարի մեր առաջին օրն էր: Ճանապարհը անցանք շատ բարեհաջող, բայց առանց կանգառների: Հասանք շատ շուտ... առաջնահերթ որոշեցինք տեղադրել մեր վրանները: 

Ես առաջին անգամ էի վրան տեղադրում, և դա իմ մեջ առաջացրեց կյանքը հավերժ ապրելու ցանկություն... Ես սովորեցի թե ինչպես է դա արվում. ինձ շատ հետաքրքիր էր: Վրանները տեղադրելուց և տեղավորվելուց հետո որոշեցինք հաց ուտել: Կերանք վերջացրեցինք, որոշեցինք, թե ով ինչ է անելու օրվա մեջ և տեղավորվեցինք վրաններում: Ով ջուր չուներ, իջավ ջրի ետևից... քնեցինք, խաղեր խաղացինք և այլն:

Մոծակների հետ արդեն մտերմացել ենք. դեմքով ճանաչում ենք և քնում նրանց ուշադիր հսկողության ներքո: