• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանրակրթական էկոտուրի մրցանակակիրների ճամբար 2015

 «Հանրակրթական Էկոտուր2015» ամենամյա բաց ստուգատեսի մրցանակակիրների էկոլոգիական, հայրենագիտական, ուսումնահետազոտական ճամբարը ՀՀ ԿԳՆ և ՀՀ ԲՆ աջակցությամբ կրթահամալիրը, ըստ հրամանի,2015թ. հուլիսի15-21-ը կազմակերպեց  Տավուշի մարզի«Զիկատար» բնապահպանական կենտրոնում:

Ճամբարի մասնակիցներն էին Թբիլիսիի համար 2 և24, Ստեփանակերտի համար 2 և Ֆիզմաթ, Հրազդանի համար1 ավագ դպրոցի, կրթահամալիրի սովորողները:

Ճամբարի ծրագիրը կազմվել է նախապես և հրապարակվել:

Ճամբարի կազմակերպմանը աջակցելու նպատակով նամակներ են ուղարկվել Բնապահպանական կրթական ցանցի անդամներին, ՀՀ Բնապահպանության նախարարությանը, բնապահպանական կազմակերպությունների:

Ճամբարում ուսումնական պարապմունքներ անցկացնելու առաջարկին արձագանքել են`

Ø  Խազեր» էկոլոգոմշակութային ՀԿ-ի ղեկավար  Ամալյա Համբարձումյանը

Ø  Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի բնապահպանական կրթության և երիտասարդության ծրագրերի կոորդինատոր  Մարինե Ասատրյանը:

Դասերն անցնում էին հետաքրքիր, քննարկումներով, հարց ու պատասխաններով: Երկու մսասնագետներն էլ աշխատանքը կատարում էին սիրով և մեծ պատասխանատվությամբ: Ամալյա Համբարձումյանը կազմակերպեց նաև գործնական պարապմունք անտառում:

Բնապահպանական ճամբարում կազմակերպվել է երեք արշավ`տարբեր բարդությունների`

Ø  Քայլք դեպի արհեստական լճակ և շրջապտույտ անտառի ստորին հատվածով (ընդհանուր  2կմ)

Ø  Ճանաչողական զբոսանք Զիկատար արգելոցի տարաքում (ընդհանուր 4 կմ)

Ø  Վերելք դեպի Զիկատար լեռնագագաթ,հանքային ջրի ակունքի ճանապարհով (վերելքը և վայրեջքը ընդհանուր 6-7 կմ)

Ø  Տրանսպորտով երկու անգամ, փոքր խմբերի հետ իջել ենք Կողբ գյուղ, գնացել Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցին, Նոյեմբերյան քաղաք

Կազմակերպվել են իտելեկտուալ խաղեր, վոլեյբոլ, ֆուտբոլ, սպորտլանդիա: Տարածքի և սենյակների խնամքն ու բարեկարգումը կատարվել է ամեն օր:

Կազմակերպվել է մշակույթի երեկո-ճամբարի բացում, որին մասնակիցները պատրաստվել էին համատեղ ելույթներով, միասնական պարերով: Եղել են պարուսուցման ժամեր, ուսուցանվել են «Մշո գյովնդ», «Ռոմանի», «Վերվերի», «Ծաղկաձորի», «Աճարուլի» պարերը:

Հուլիսի 18-19-ը ճամբարում էր կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Նրա մասնակցությամբ կազմակերպվել է ճամբարի բացումը, սովորողների  մի խմբի հետ անց է կացվել քննարկում առանց սահմանների:

Հուլիսի 20-21 ճամբարում էր  ՀՀ Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը: Փոխնախարարի հետ եղել է հանդիպում խարույկի շուրջ և ճամբարային ամփոփիչ դաս-քննարկում:

Քննարկվել է Էկոտուր 2016-ի կազմակերպումը, թեմաներն ու նախագծերը, որոնք կնեկայացնենք կազմակերպիչների հետ:

Ճամբարի կազմակերպման նախապատրաստական և բուն ճամբարային փուլում էական խնդիրներ չեն առաջացել:

Էկոխմբերը համերաշխ էին,փոխըմբռնող: Լեզվական և ազգային տարբերությունները խնդիրներ չեն առաջացրել:

Կրթահամալիրի սովորողները ներկայանում էին որպես կազմակերպիչ և սիրով աջակցում էին բոլոր հարցերում:

Առաջարկներ Էկոճամբար 2016-ի համար

  • ամենամյա Ճամբարի կազմակերպման օրը դարձնել ֆիքսված` համաձայնեցնելով ՀՀ բնապահպանության նախարարության և «Զիկատար» բնապահպանականկենտրոնի տնօրինության հետ, որպեսզի վերջին պահին վատ անակնկալներ չլինեն:
  • Ճամբարականների համար ունենալ միասնական մայկաներ կրթահամալիրի և էկոտուրի լոգոյով։
  • Հեծանվասպորտի, ձիասպորտի կազմակերպում։
  • Խմբերի ղեկավարների համար այլ ծրագիր կազմակերպել, իսկ սովորողների համար այլ: Ղեկավարները այդ օրերին լավ կլինի կազմեն համատեղ նախագծեր, աշխատեն միմյանց հետ, հետագա կրթական փոխանակման ծրագրեր մշակեն (քանի որ իրենք իրենց ներկայությամբ մտահոգ «մայրիկի» դեր են տանում, որը խանգարում է):
  • Ճամբարում լինեն ջոկատավարներ, ցանկալի է երիտասարդ ուսանող-կամավորներ, սա ճամբարի կազմակերպումը էապես կփոխի:
  • ՀՀ բնապահպանության նախարարության և «Զիկատար» բնապահպանականկենտրոնի տնօրինության հետ համատեղ կազմակերպել հանդիպում-քննարկում կենտրոնի տարածքը շուրջտարյա ճամբարներ կազմակերպելու համար:

Կայքում հրապարակված նյութեր

1.       Մի պատառիկ մեր առօրյայից

2.       Դեպի Կողբ

3.       Զիկատարյան ճամբարի տպավորություններ

4.       Շրջակա միջավայրի բարեկարգում Զիկատարի միջազգային ճամբարում

5.       Հանրակրթական Էկոտուր 2015-ի ճամբարը Զիկատարում մեկնարկել է

6.       Հանդիպում ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանի հետ

7.       Հանդիպում Աշոտ Բլեյանի հետ

8.       Մեր կրթական կամուրջներն ավելի ամուր և պտղաբեր կլինեն

9.       Զիկատար լեռնագագաթը նվաճված է

10.   Զիկատարյան օրագիր

11.   Դեպի Զիկատար

12.   Իմ առաջին օրը միջազգային ճամբարում

13.   Բնապահպանական, ուսումնական ճամբար

14.   Ավելին, քան սպասում էի․․․

15.   Արշավ «Զիկատար» արգելավայրում

16.   Ուսումնական պարապմունքներ Զիկատարի էկոճամբարում

17.   Զիկատար 2015

Նյութերի հրապարակումը շարունակվում է, իսկ ամփոփիչ ֆիլմը ՝ շուտով Սեբաստացի tv-ի ենթակայքում: