• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Զրուցում ենք «Ասպետ» ռազմամարզական ճամբարի սովորող-մասնակիցների հետ

Հուլիսի 23-ին, ինչպես հայտարարված էր, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանում տեղի ունեցավ Կլոր սեղան՝ «Ասպետ» ռազմամարզական ճամբարի սովորողների մասնակցությամբ: Ներկա էին նաև դասավանդողները, սովորող-լուսաբանողները: Կլոր սեղանի հիմնական նպատակը մասնակիցների տպավորությունների մասին իմանալն էր:
Սովորողները խոսեցին «Ասպետ» ամենամյա ճամբարի այս տարվա ձեռբերումների, ձախողումների, բացթողումների, խնդիրների մասին: Հանդես եկան առաջարկություններով: Մասնակիցների ելույթներից կարելի է փաստել, որ չնայած բանականման ճամբարին՝ նրանք կարողացել են ազատ ինքնադրսևորվել, ունենալ մի շարք հաղթանակներ: Սովորողները նաև շեշտեցին, որ ճամբարի շնորհիվ ձեռք են բերել արցախցի և լիբանահայ ընկերներ, ավելի է ամրապնդվել սովորող-դասավանդող հարաբերությունները:
«Ասպետ» ռազմամարզական ճամբարի մասնակիցներից Էրիկ Նիկողոսյանը նշեց, որ  սեբաստացիները ոչ միայն ընկերացել, այլ նաև պատրաստվում են հյուրընկալվել լիբանահայ ընկերներին, ովքեր բնակություն են հաստատել Երևանի փողոցներից մեկում վարձակալված բնակարանում: Տիարի կողմից առաջարկ եղավ ոչ միայն հյուրընկալվել, այլ նաև հյուրընկալել լիբանահայերին: Հուսով եմ՝ շատ շուտով նրանց կարող ենք տեսնել կրթահամալիրում և, ինչու ոչ,  մեր կրթական ճամփորդությունների ցուցակում ներգրավել նաև Լիբանանը:
Չնայած մասնակիցները արձանագրին մի շարք խնդիրներ, բայց խոսեցին նաև առավելությունների, իրենց հաջողությունների մասին: Ամեն դեպքում «Ասպետ» ռազմամարզական ճամբարի շնորհիվ մեր տղաներն էլ ավելի գոտեպնդվեցին, ձեռք բերեցին մեծ ուժ և փորձ:

Հ.Գ. Ճիշտ էր նկատել Տիարը. ես հիմա նախանձով եմ նայում մեր տղաներին, որովհետև նրանք արդեն ունեն զինվորական փորձառություն: Երանի «Ասպետ» ռազմամարզական ճամբարում հնարավոր լիներ ներգրավել նաև աղջիկներին: 

Աննա Գսպոյան

Լուսանկարները՝ Մարթա Ասատրյանի