• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բաց հաշվետվություն

Ավարտվեց «Ասպետ 2015» ամառային ռազմամարզական նախագիծը: Ասել է թե, ճտերն աշնանն են հաշվում, բայց հուլիսն էլ վատ ժամանակ չէ:

Նախագիծն իրականացվեց երեք փուլով`  երկու հայաստանյան և մեկ արցախյան: Հայաստանյան յուրաքանչյուր փուլին մասնակցեցին շուրջ 15 սովորողներ: Բացի ռազմամարզական վարժանքներից, սովորողներն ունեցան նաև արշավ դեպի Արագած լեռ և լողացին Սևանա լճում: Վերջանական արդյունքում, Արցախ մեկնելու համար հայտավորվեց 38 սովորող՝  կրթահամալիրի տարբեր դպրոցներից: Ճամբարին մասնակցեց 37 սովորող:

Արցախ մեկնումը կազմակերպվեց Երևան-Գորիս-Քաշաթաղ-Ստեփանակերտ-Այգեստան ճանապարհով: Վերադարձը՚  Այգեստան-Դադիվանք-Քարվաճառ-Սևան-Երևան ճանապարհով: Ճանապարհին՝ Հին Խնձորեսկում կազմակերպվեց բաց դաս 18-րդ դարի առաջին քառորդի անցքերի և ընդհանրապես Սյունիքի վերաբերյալ:

«Ասպետ» ճամբարում սովորողները բաժանվեցին երկու դասակների, որոնք ղեկավարում էին Արման Երանոսյանը և Էրիկ Նիկողոսյանը: Կրթահամալիրի խումբը մասնակցել է ճամբարում ընթացող բոլոր աշխատանքներին, մարզումներին, մրցույթներին:

Բացի մեր խմբից, ճամբարում էին նաև լիբանանահայերի և Ստեփանակերտի դպրոցականների խմբերը: Պետք փաստել, որ հարաբերությունները կարգավորվեցին բավականին ջերմ: Ձեռք բերվեցին նոր կապեր: Հները  չնորոգվեցին: Ճամբարի առօրյան և գրաֆիկը՝ ինչպես նախորդ բոլոր տարիներին էր: Ոչինչ չէր փոխվել: Կարծում ենք, որ ճամբարի գրավչությունը ապահովելու համար հարկ են որոշ փոփոխություններ: Մեր սովորողները մասնակցեցին բոլոր մրցաշարերին: Արդյունքները հետևյալն են.

  • Ֆուտբոլ՝ 2-րդ հորիզոնական
  • Բռեյն-ռինգ. թիմային մրցաշար՝ 1-ին հորիզոնական
  • Բռեյն-ռինգի անհատական մրցաշարի հաղթող  Սանասար Գևորգյան (11-րդ դասարան):
  • Շախմատի առաջնության հաղթող Վահե Պապոյան (11-րդ դասարան):
  • Վազքի առաջնության հաղթող Վահե Պապոյան (11-րդ դասարան):
  • Կրակային առաջնության հաղթող Հայկ Ֆուրունջյան (11-րդ դասարան):
  • Ծանրաքարի բարձրացում՝ հաղթող Սամվել Հովհաննիսյան (11-րդ դասարան):
  • Փեյնթբոլի առաջնություն՝ հաղթող Շոթա Թորոսյան (11-րդ դասարան):
Աշխատանքները լուսաբանվել են «Ասպետի» բլոգում և mskh.am կայքում:
Թերացումներ։ Երևանյան փուլում չհաջողեց իրականացնել հանրօգուտ աշխատանքներ: 
Ունենք բավականին մեծ թվով ծխող սովորողներ:  Մեր սովորողների մի խումբ նմանվում է շվեյցարացի 85-ամյա զբոսաշրջիկների: Ավտոբուսում հայտնվելիս անմիջապես քնում է: Չի սիրում նայել ճանապարհին:
Բոլոր արտակարգ պատահարների մասին տեղեկացրել ենք կրթահամալիրի Տնօրենին: