• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային հնգօրյա բաց ճամբար դասվարների համար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 1-4-րդ դասարաններում դասավանդողներին, դասվարի աշխատանք փնտրողներին հուլիսի 21-25-ը  հրավիրում է վերապատրաստման: Մասնակիցը գալիս է անհատական նեթբուք-նոթբուքով, լողազգեստով. մարզերից եկողները կարող են հյուրընկալվել կրթական փոխանակումների կացարանում։ Վերապատրաստման դասընթացի արժեքը 10 000 դրամ է։ 

Մասնակցության համար  անհրաժեշտ է մինչև հուլիսի 20-ը, ժամը18:00, լրացնել մասնակցության հայտի ձևը: /Մեր դասավանդողները իրենց մասնակցության մասին տեղեկացնեն վերապատրաստման կազմակերպչին՝ Լուսինե Գափլանյանին՝ [email protected] /:

Հասցե՝ Րաֆֆի 57, (374.10) հեռախոս՝ 747246, 077 552490:
Հաշվեհամարը՝ Հ/Հ  Հայէկոնոմբանկի «Մետաքս» մասնաճյուղ 163218137665 

Դասընթացի բովանդակությունը

  • Մաթեմատիկա՝ ինչպես ենք խնդիր լուծում, դեդուկտիվ մտածողություն պահանջող խաղեր
  • Շախմատ. շախմատ խաղը և դրա ուսուցման մեթոդիկա, չորրորդ կարգ ստանալու մրցաշար
  • Լող. Լողում են բոլորը, լողուսուցման առաջին քայլերը
  • Երգ, պար

Աշխատակարգ

Երեքշաբթի

9:00 - 9:30. առավոտյան տողան, պարի ուսուցում, երգի ուսուցում
9:40 – 10:20. շախմատ
10:30 – 11:10. ծրագրի ներկայացում, մասնակիցների հետ ծանոթացում
11:20 – 12:00. մաթեմատիկա (խնդիրների լուծում)
12:15 – 13:15. լող
13:30 – 14:00. ընդմիջում
14:00 - 14:30  օրվա ամփոփում կայքում, բլոգներում

Չորեքշաբթի

9:00 - 9:30. առավոտյան տողան, երգում և պարում ենք միասին
9:40 – 10:20. շախմատ
10:30 – 11:10. մաթեմատիկա (խնդիրների լուծում)
11:20 – 12:00. խաղեր
12:15 – 13:15. լող
13:30 – 14:00. ընդմիջում
14:00 - 14:30  օրվա ամփոփում կայքում, բլոգներում

Հինգշաբթի

Ուրբաթ

Շաբաթ

Ճամփորդություն դեպի Սևան (մեկնումը՝ 9:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից)։ 
 
Հարցերը գրանցեք «Կարծիքներ» բաժնում: